Գանայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ջոն Մահաման։ Նա հավաքել է ձայների 50,7 տոկոսը։ Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ընդդիմության թեկնածու Նանա Ակուֆո Ադոյի օգտին քվեարկել է ընտրողների 47,7 տոկոսը։ Ընդդիմությունը նշում է, որ ընտրական գործընթացներում տեղ են գտել մեծաթիվ խախտումներ։ Այս հայտարարությունից հետո երկրի մայրաքաղաքում հատուկ նշանակության ուժերը ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ։
Ինչպես հաղորդում են ականատեսները, Գանայի մայրաքաղաքում լարված իրավիճակ է։