Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Թուրքիան փոխո՞ւմ է դիրքորոշումը

Թուրքիան փոխո՞ւմ է դիրքորոշումը
29.06.2012 | 13:24

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարձակվելու սիրիական ցանկացած ստորաբաժանման վրա, եթե սպառնալիք տեսնի իր ազգային անվտանգության համար: Սիրիայի հետ սահմանին Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում, մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգեր: Իսկենդերուն քաղաք են ուղարկվել շարժական հրթիռային համակարգեր և հակաօդային հրետանի: Նախօրեին Էրդողանը խորհրդարանում հայտարարել էր, որ Սիրիայի դեմ պատերազմի մեջ մտնելու տարբերակը չի դիտարկում` ի պատասխան հունիսի 22-ին իր RF-4E կործանիչի ոչնչացման, այլ կենտրոնանալու է կարգավորման դիվանագիտական ճանապարհների վրա, որպեսզի միջազգային հանրությանն ապացուցի իր ճիշտ լինելը և ակտիվացնի արտաքին քաղաքական ջանքերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռացնելու համար:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ