02.12.2012|
13:40
Ամենքի պես ես էլ, մինչև ավետարանական Գողգոթան տեսնելս, պատկերացրել եմ առանձին կանգնած մի բլուր, բայց իրականում այն ընդամենը Սուրբ Հարության տաճարի սրահներից մեկն է, որը, ինչպես ասացինք, բաղկացած է երկու մասնաբաժիններից: Աջ կողմինը լատիններինն է և կոչվում է «Տարածման տեղ», որը հարդարված է նրանց յուրահատուկ շքեղ ոճի զարդարանքներով, իսկ ամբողջ կամարաձև առաստաղը պատված է այնպիսի բարձրարվեստ խճանկարներով, որ, երևի, շատ քչերը տեսած կլինեն: