Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Մուլտֆիլմերի մեղեդիները՝ Disney Non-Stop համերգային ծրագրում

    Մուլտֆիլմերի մեղեդիները՝ Disney Non-Stop համերգային ծրագրում

    Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղեցիկ նվեր է պատրաստել երեխաների համար։ Նվագախումբը կներկայացնի Disney Non-Stop համերգային ծրագիրը, որտեղ ընդգրկված են հանրահայտ մուլտֆիլմերի մեղեդիները։ Սա երիտասարդական նվագախմբի հերթական նախաձեռնությունն է, որը մատչելի ու հասանելի երաժշտությամբ պատանիներին ու երիտասարդներին ուղղորդում է դեպի դասական արվեստը։
  • Կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի նիստը

    Կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի նիստը

    Մարտի 8-ին Կոմպոզիտորների միությունում կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկաներն ունկնդրեցին Դավիթ Գիլանյանի «Ludus Memoria» դաշնամուրային բազմամաս ստեղծագործությունը, որը գրվել է Հինդեմիտի «Ludos toualis» ստեղծագործության ձևակառուցվածքի հիման վրա:
  • Ռուս կինոգործիչները դեմ են Ուկրաինա զորք մտցնելուն

    Ռուս կինոգործիչները դեմ են Ուկրաինա զորք մտցնելուն

    Ռուս կինոգործիչները պատասխանել են իրենց ուկրաինացի գործընկերների` Ղրիմի իրադարձությունների վերաբերյալ նամակին: Նրանք դեմ են Ռուսաստանի կողմից Ուկրաինա զորք մտցնելուն:
  • Հիլարի Քլինթոն. «Պուտինը կոշտ ղեկավար է, բայց բարակ մաշկով»

    Հիլարի Քլինթոն. «Պուտինը կոշտ ղեկավար է, բայց բարակ մաշկով»

    «Ես գիտեմ, որ գործ ունենք բարակ մաշկով կոշտ տղայի հետ: Ես շատ փորձ եմ ունեցել… ոչ միայն նրա հետ, այլև նման մարդկանց հետ»,-Al Jazeera-ի հաղորդմամբ ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
  • Խոդորկովսկին Մայդանում է

    Խոդորկովսկին Մայդանում է

    Երեկ գիշեր Կիևի Անկախության հրապարակ է ժամանել նախկին քաղբանտարկյալ, «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Մայդանում նրան ուղեկցել է Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն:
  • Քերրին զգուշացրել է Լավրովին

    Քերրին զգուշացրել է Լավրովին

    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման (անեքսիա) ցանկացած փորձ կփակի դիվանագիտության դուռը:
  • Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Դավաճաններն այրում են իրենց դիմակները

    Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Դավաճաններն այրում են իրենց դիմակները

    Ատամներդ սեղմեք: Լռեք: Քաշվեք ձեր տուն-ամրոցները: Խնամեք ձեր զավակներին: Նրանց ձեռքերը սեղմեք ձեր աչքերին: Չորս կողմը կեղծիք է, սուտ է: Քաշվեք ձեր տուն-ամրոցները:
  • Թուրքիան Ղրիմի հանրաքվեն վտանգավոր է համարում

    Թուրքիան Ղրիմի հանրաքվեն վտանգավոր է համարում

    Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Թուրքիան դատապարտում է Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն:
  • Կաթոլիկ մայրաքաղաքն աջակցում է երկխոսությանը

    Կաթոլիկ մայրաքաղաքն աջակցում է երկխոսությանը

    «Վատիկանը մտադիր է քննարկել Ուկրաինայի իրավիճակը»,- ասել է Հռոմի պապի պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինը։ Վատիկանը համոզված է, որ Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր է գտնել այնպիսի որոշումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։
  • Խմեք պրոսեկո

    Խմեք պրոսեկո

    Ֆրանսիական շամպայնը առաջնության դափնին զիջել է իտալական պրոսեկոյին: 2013-ին իտալացիներին հաջողվել է վաճառել 307 մլն շիշ փրփրուն գինի, որն արտադրվում է Վենետիկից հյուսիս աճող Glera խաղողի տեսակից: Ֆրանսիական շամպայն վաճառվել է 304 մլն շիշ: Պրոսեկոյի եկամուտները համաշխարհային վաճառքից աճել են 16%-ով, վաճառքի ընդհանուր ծավալը՝ 11,5 %-ով: