Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Արքայազն Հարրին որոշել է ամուսնանալ

    Արքայազն Հարրին որոշել է ամուսնանալ

    Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին Քրեսիդա Բոնասի հետ իր հարաբերություններին նոր մակարդակ է տվել՝ երեք օրում երկու անգամ նրա հետ հայտնվելով հանրային միջոցառումներին: ՈՒրբաթ օրը Քրեսիդան ուղեկցում էր արքայազնին՝ ՈՒեմբլի մարզադաշտում կայացած բարեգործական համերգին, երբ արքայազնը ելույթ ունեցավ 12 հազար հանդիսականների առաջ: Հարրին և Քրեսիդան չէին թաքցնում իրենց զգացմունքները, ելույթից հետո Քրեսիդան համբուրեց ընտրյալին:
  • Սի Ձինպին. «Ճգնաժամը պետք է հաղթահարել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»

    Սի Ձինպին. «Ճգնաժամը պետք է հաղթահարել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»

    Չինաստանը գտնում է, որ ՈՒկրաինայի իրադարձություններին առնչվող բոլոր կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն՝ խուսափելու համար լարվածության սրումից՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:
  • ԱՄՆ-ն պատրաստ չէ ընդունել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները

    ԱՄՆ-ն պատրաստ չէ ընդունել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները

    ՈՒկրաինայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջեֆրի Պայետը ՈՒկրաինայի ճգնաժամային մեդիա-կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը ՈՒկրաինայի մի մասն է և պետք է մնա ՈՒկրաինայի կազմում:
  • Թուրքիան աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը

    Թուրքիան աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը

    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու քաղաքական միասնականությանը, որոնք «պետք է պաշտպանվեն»
  • Հասան Ռուհանի. «Իրանը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն է»

    Հասան Ռուհանի. «Իրանը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն է»

    Առանց Իրանի մասնակցության և քաղաքական կամքի՝ տարածաշրջանում կայունության հաստատում հնարավոր չէ՝ Նահատակների օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուհանին Իրանն անվանել է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

    ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

    Եվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստման գործընթացը, որոնք կիրառելու մասին որոշում դեռ չի ընդունվել՝ հայտնել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
  • Վանը՝ եռակողմ հանդիպավայր

    Վանը՝ եռակողմ հանդիպավայր

    Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 14-ին, Վանում։
  • Վրաստանը հիշում է Մհեր Մկրտչյանին

    Վրաստանը հիշում է Մհեր Մկրտչյանին

    Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա հուշ-երեկո՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով։ Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ջանքերով։
  • Փոխատեղություն Էստոնիայում

    Փոխատեղություն Էստոնիայում

    Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը խորհրդարանում հայտարարել է հրաժարականի մասին։ Էստոնիայի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը գործունեությունը կշարունակի մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը։
  • Հերթական հանդիպումը՝ Մոսկվայում

    Հերթական հանդիպումը՝ Մոսկվայում

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին, Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: