Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Պավել Կոգանի երևանյան համերգը

    Պավել Կոգանի երևանյան համերգը

    Մարտի 14-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա անվանի ջութակահար և դիրիժոր Պավել Կոգանի (Ռուսաստան) ղեկավարությամբ:
  • Խրուշչով. «Ղրիմի փոխանցումը ՈՒկրաինային միանգամայն օրինական է եղել»

    Խրուշչով. «Ղրիմի փոխանցումը ՈՒկրաինային միանգամայն օրինական է եղել»

    «1953-ին որոշվել էր ջրանցք կառուցել Դնեպրի և Ղրիմի միջև, այսինքն` ՈՒկրաինայի և Ռուսաստանի: Ռուսական իշխանությունների հետ խնդիրների պատճառով ծրագիր հայտնվեց` Ղրիմը հանձնել ՈՒկրաինային: Այն ժամանակ շինարարության համար պատասխանատու կլիներ միայն մեկ հանրապետություն` ՈՒկրաինան»,- գերմանական Die Welt-ին ասել է Նիկիտա Խրուշչովի որդին` Սերգեյ Խրուշչովը, ով 1991-ից բնակվում է ԱՄՆ-ում և աշխատում է որպես սառը պատերազմի գծով պատմաբան-փորձագետ:
  • ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

    ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

    Մարտի 15-ին կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։ Բուհի ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր:
  • ԼՂՀ-ին առաջին եռամսյակում տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով

    ԼՂՀ-ին առաջին եռամսյակում տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով

    Կառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները:
  • Ֆիալկա ՀԱԽԻՆՅԱՆ. Աստված հասարակ ժողովրդի հետ

    Ֆիալկա ՀԱԽԻՆՅԱՆ. Աստված հասարակ ժողովրդի հետ

    ՀՀ քաղաքական դաշտի օր-օրի նեղացող, իրար գումարվող, իրարից ապահարզան պահանջող, ամուսնության առաջարկ անող ու էդ առաջարկն ընդունող կուսակցությունների գլխավերևում թունավոր գազեր են հավաքվում, որ առաջանում է իրար վրա շնչել-արտաշնչելու արդյունքում:Հ ՀԿ-ի «շեն օջախի» պատերը խոր ճաքեր են տվել, փլուզման վտանգի տակ են:
  • Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի

    Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի

    Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի հետ, մարտի 21-22-ը կազմակերպում է «Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի» խորագրով համաժողով, որտեղ քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության տարաբնույթ ասպեկտները: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
  • Ջորջ Սորոսը մտահոգված է Եվրամիության ապագայով

    Ջորջ Սորոսը մտահոգված է Եվրամիության ապագայով

    Եվրամիության ներսում այնքան հզոր ֆինանսատնտեսական անհավասարակշռություններ են ստեղծվել ու ամրապնդվում, որ ԵՄ-ը կարող է չդիմանալ և ամբողջությամբ քայքայվել: Այս մասին զգուշացրել է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը՝ Լոնդոնում, որտեղ ներկայացրել է իր «Եվրամիության ողբերգությունը» գիրքը: Այն վերջին տարիներին Սորոսի տված հարցազրույցների և հոդվածների ժողովածուն է:
  • Կիևում սպասում են ԱՄՆ արձագանքին

    Կիևում սպասում են ԱՄՆ արձագանքին

    «ՈՒկրաինայի կառավարությունը հույս ունի տեխնիկական և ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից՝ Ղրիմի հակամարտության լարվածության ժամանակ»,- հայտարարել է ՈՒկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
  • Հրայր Թովմասյանը Լևոն Զուրաբյանի համար դասախոսություն կկարդա

    Հրայր Թովմասյանը Լևոն Զուրաբյանի համար դասախոսություն կկարդա

    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց այսօր ընդունված «Գովազդի մասին» երկու օրենքների մասին՝ վերստին հիշեցնելով, որ դա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի բիզնեսի համար է ծառայելու:
  • «Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական գործը տեղին է»

    «Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական գործը տեղին է»

    «Քաղաքական հետապնդման զոհ է Վոլոդյա Ավետիսյանը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` թվարկելով նրա գործունեությունը, որի արդյունքում նա հայտնվել է այդ կարգավիճակում: «Մինչև ե՞րբ է դա շարունակվելու»,-հարցադրում արեց պատգամավորը: