ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կարևոր դեր են խաղալու կուսակցության «վոժդ»-երն ի դեմս Քլինթոնների, Օբամայի, Փելոսիի, ինչպես նաև դոնորների՝ ի դեմս Սորոսի, Հոֆմանի և այլ երևելիների

Կարևոր դեր են խաղալու կուսակցության «վոժդ»-երն ի դեմս Քլինթոնների, Օբամայի, Փելոսիի, ինչպես նաև դոնորների՝ ի դեմս Սորոսի, Հոֆմանի և այլ երևելիների
24.07.2024 | 17:05

Բացարձակ պետք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում:

Բացարձակ:

Ասեմ ավելին, նրա առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան Բայդենի:

Իհարկե Հարիսը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու կուսակցության հորձանուտներում, բայց կարծում եմ նրան կհաջովի դառնալ կուսակցության հիմնական թեկնածու:

Իհարկե, եթե Բայդենը հրաժարական ներկայացներ և Հարիսը փաստացի՝ որպես նախագահ մտներ մրցապայքարի մեջ, կարծում եմ, նրա շանսերն ավելի մեծ կլինեին Թրամփին հաղթելու հարցում, սակայն ունենք այն, ինչ ունենք:

Այստեղ կարևոր դեր են խաղալու կուսակցության «վոժդ»-երն ի դեմս Քլինթոնների, Օբամայի, Փելոսիի, ինչպես նաև դոնորների՝ ի դեմս Սորոսի, Հոֆմանի և այլ երևելիների: Սակայն որքան էլ նրանք տարբեր կարծիքներ և էնտուզիազմ ունենան Հարիսի թեկնածության հարցի շուրջ, Թրամփից մեծ հակառակորդ նրանք չունեն՝ հետևաբար համախմբումն ինչ-որ փուլում անխուսափելի է:

Վերջին շաբաթները շոկային էին դեմոկրատների համար:

Բայդենի թույլ դեբատը, նրա քովիդը, հետո մրցապայքարից դուրս գալը հարված էր կուսակցության դիրքերին և հաստատված ներքին ստատուս քվոյին: Իսկ Թրամփի դեմ անհաջող մահափորձը նրան «չհանձնվող զոհ» դարձրեց, նպաստելով նրա շուրջ կոնսոլիդացիային և ռեյտինգի բարձրացմանը:

Եվս մեկ կարևոր դետալ. ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականները միախմբված են Թրամփի շուրջ՝ այդ թվում նրան չսիրողները:

Ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականում գեր-ազդեցիկ թևեր չկան: Դրանք Թրամփի կողմից հետևողականորեն «չեզոքաքցվել և վնասազերծվել են»: Կուսակցությունում որոշումների կայացման վրա ազդեցություն չունի նույնիսկ միակ կենդանի հանրապետական նախագահ Բուշը, ում գերդաստանը ամենից ազդեցիկներից էր ԱՄՆ քաղաքական Օլիմպոսում: Իսկ հիմա ո՛չ նա, ո՛չ նրա փոխնախագահ Չեյնին, ո՛չ էլ նրանց թիմի որևէ առանցքային դեմք հանրապետական ասպարեզում չկա:

Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա նրանք դեռ ունեն կոզրեր, որոնք դաշտ են նետելու քայլ առ քայլ:

Օրինակ, Հարիսի փոխնախագահը կարող է լինել ճոճվող նահանգներից մեկը ներկայացնող կին թեկնածու (նահանգապետ կամ սենատոր) և ստրատեգները կարող են ստեղծել երկու կանանց տանդեմ, ովքեր պայքար են մղում երկու տղամարդու դեմ:

Գեղեցիկ ստրատեգիա կլինի:

Կամ, պատկերացրեք Թրամփ-Հարիս բանավեճը՝ «նախկին դատախազ Հարիսն ընդդեմ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված Թրամփի», ինչ խոսք սա նույնպես աշխատող մարտավարություն է: Այսինքն տեխնոլոգիաների մի լայն տեսականի դեռևս դաշտ չի նետվել:

Իսկ եթե հաշվի առնենք, որ դեմոկրտաները քանակապես ԱՄՆ-ում ավելի շատ են քան հանրապետականները, ապա պատկերն առավել հետաքրքիր է դառնում:

Դրան էլ հավելում ենք այն հանգամանքը, որ նախագահներին այդուհանդերձ ԱՄՆ-ում ընտրում են ընդամենը 7-8 ճոճվող նահանգներում, ապա իրավիճակը, իրոք, հետաքրքրության և անկանխատեսելիության հարթություն է տեղափոխվում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5053

Մեկնաբանություններ