«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում

Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում
04.07.2024 | 19:15

«Արդեն թատրոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշու՞մ ես Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված…

Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն…

Խոսելը երկարացնում էր մեր արևածաղիկ չրթելը, և դա, կարծեմ, մեր կախարդական օրերից էր:

Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսոս չե՞ս` մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, անկաղապար արվեստի տեր` ինքդ ինչու ես կապ անում: Թող ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգուն… Մրցանակներ շահես ազգիդ համար:

ՈՒրիշի գործով թող ուրիշը զբաղվի` բարձունքներին սովոր մարդ:

Տարիներ անցան: ն Նկարահանվում ենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում: Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, նույնիսկ մեքենա ուներ արդեն: Գնում էինք Իջևանի սարերը` մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններից մեկի առաջ կանգ առավ:

– Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր:

– Ֆրունզ, Հենրիկը սպասում է:

– Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր:

Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց, ձեռքի թագավորական շարժումով մատուցողին հրավիրեց. Սա հալվեց երջանկությունից ու սկսեց թվել ճաշատեսակները:

– Բեր… մի խոսքով` ինչ որ լավ բան ունես, բեր:

– Ի՞նչ ենք անում, երկուսով այսքանն ինչ ենք անելու:

– Քու բանը չի, դու սուս… էն սեմուչկեն հիշում ես… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…

Խորովածը, խավիարը, իշխանը կերանք- խմեցինք իշխանավարի, հին ու նորով, ապագայով համեմեցինք մերխոսքն ու զրույցը, հիշեցինք նրա ծնողներին, տխրեցինք հազար անգամ…»

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ