Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Սևերին»՝ Սև լճից Ջերմուկ, «կարմիրներին» էլ` Տավուշ ու Լոռի

«Սևերին»՝ Սև լճից Ջերմուկ, «կարմիրներին» էլ` Տավուշ ու Լոռի
29.05.2024 | 22:09

Ձևը գտել են՝ լրագրողներին հավաքեն-տանեն Ջերմուկի դիրքերը պահեն, պայքարի մասնակիցներին` Տավուշ ու Լոռի՝ կամավորական աշխատանքի։

Էն դեպքում, որ սև ու կարմիր բերետները փողոցներում զվռնում են, ու ամեն մեկը մի վերամբարձ կռունկի ուժ ունի։ Ճիշտ կլիներ, օրինակ, սևերին տանեին Սև լճից Ջերմուկ էդ հատվածը պահեին, կարմիրներին էլ` Տավուշ ու Լոռի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ