ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մասնագետները դեռ չեն ուսումնասիրել ուղղաթիռի կործանման վայրը և չեն նշել վթարի բուն պատճառը

Մասնագետները դեռ չեն ուսումնասիրել ուղղաթիռի կործանման վայրը և չեն նշել վթարի բուն պատճառը
20.05.2024 | 16:31

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։

Իրանական փորձագիտական դաշտը և քաղաքական գործիչներն արդեն մատնանշում են հենց Ադրբեջանի և Իսրայելի միջամտությունը։

Իսրայելը շտապել է հերքել իր հնարավոր մասնակցությունը Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմանը, իսկ Ադրբեջանի նախագահը պարբերաբար «եղբայր» է անվանում Իրանի նախագահին։

Պաշտոնապես նախնական նշվում է վատ եղանակը՝ որպես ուղղաթիռի վթարի պատճառ, բայց մասնագետները դեռ չեն ուսումնասիրել կործանման վայրը և չեն նշել բուն պատճառը։

Ադրբեջանում անվտանգության խորհրդի հրատապ փակ նիստ է հրավիրվել։

Հիշեցնեմ, որ Արցախի հարավում 2020-ի տարեվերջից տեղակայվել են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, որոնք հետախուզական աշխատանքներ են կատարում Իրանի սահմանին։

Իրանի նախագահի ուղղաթիռը անցել է այն տարածքով, որտեղ տեղակայված են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ