ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Առյուծների բանակը չի կարող հաղթել, եթե նրանց ղեկավարը ոչխար է

Առյուծների բանակը չի կարող հաղթել, եթե նրանց ղեկավարը ոչխար է
15.02.2024 | 14:36

Նիկո՛լ, ուշադիր նայիր այս նկարին

Նկարում Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆՆ է։ Գոռը Հայաստանի Հանրապետության Վեդի քաղաքից է, ընդամենը 20 տարեկան։

Գոռը հաղթեց թուրք-ադրբեջանցի քո պատկերացրած ցլերին։ Գոռը չհագավ կարմիր շորեր, այլ հպարտորեն կրելով Հայոց եռագույնը և քո ատելի Արարատ լեռամբ դաջված Հայոց զինանշանը շարժվեց վստահաբար առաջ, նա ոչ միայն շարժվեց, այլ հաղթեց քեզ համար այդքան սարսափելի ցլերին և արդյունքում ցլերը խոնարհվեցին: Խոնհարվեցին ոչ միայն Գոռի, այլ Հայոց հաղթական եռագույնի, մեր օրհներգի և քո ատելի Արարատ լեռան զինանշանի առաջ, հայ ժողովրդի առաջ։

Նիկո՛լ, Գոռը հաղթեց, որովհետև ի տարբերություն քեզ` վախկոտ չէ:

Ի տարբերություն քեզ` դավաճան չէ:

Ի տարբերություն քեզ` անսահման հայրենասեր է:

44-օրյա պատերազմում Գոռի հասակակիցները առյուծի պես կռվեցին, չխնայեցին հայրենիքի համար իրենց կյանքը, բայց ինչպես գիտենք բոլորս, առյուծների բանակը չի կարող հաղթել, եթե նրանց ղեկավարը ոչխար է:

Գնա՛, Նիկոլ:

Գնա՛ ու թող Գոռը, Ռոբերտը, Քյարամը ու մեր մյուս առյուծ զավակները պատվով հաղթահարեն մեր ճանապարհին կանգնած ցլերի փորձությունը:

Ի սեր , գնա՛:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2718

Մեկնաբանություններ