ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վիժվածքը փորձում է Արցախում քաոս ստեղծել, վիճակը դարձնել անկառավարելի

Վիժվածքը փորձում է Արցախում քաոս ստեղծել, վիճակը դարձնել անկառավարելի
24.08.2023 | 14:11

Վիժվածքը Արցախի հարցը վերջնականորեն փակելու համար անցել է ամենաստոր միջոցին։

Արցախն Ադրբեջան հայտարարելուց հետո, փորձում է Արցախում քաոս ստեղծել, վիճակը դարձնել անկառավարելի։

Նա նախ զարտուղի ճանապարհներով Արցախ տեղափոխեց Սամվել Բաբայանին։ Վիժվածքը ցանկանում է հակասահմանադրական եղանակով իշխանությունը հանձնել նրան։ Նա շատ լավ հասկանում է, որ լխպոր Արայիկ Հարությունյանն ամբողջությամբ սպառել է իրեն, նրան պետք է փոխել։ Օրենքի ու Սահմանադրության սահմաններում դա անել չի կարող։ Լխպորի հրաժարականից հետո, ըստ Արցախի գործող Սահմանադրության, իշխանությունը փոխանցվելու է դաշնակցական Դավիթ Իշխանյանին։

Իսկ դա նշանակում է, տապանաքար դնել վիժվածքի ու նրա քիրվա քարդաշի դավադիր ծրագրին։

Ինչպես դա կանխել։

Միակ ճանապարհն Արցախում անկառավարելի քաոս ստեղծելն է։

Քաոս ստեղծելու համար հրապարակ բերեցին աշխարհազորայինների հրամանատար կոչվածին ու նա իր տխրահռչակ լայվով դիմեց քաղաքական ուժերին, սպառնալով զենքով վերցնել իշխանությունը։

Այդ հրամանատար կոչվածը լխպորի ու իժոյի մտերիմն է։

Ստացվում է, որ փորձում են սպառնալիքով իշխանությունը հանձնել իժոյին։

Լխպորը հեռանում է։ Իսկ թե ինչպիսին կլինի Արցախի ճակատագիրն այժմ կախված է Արցախի ԱԱԾ-ից։

Քանի որ, այն, ինչ լայվով ասաց աշխարհազորի հրամանատար կոչեցյալը, պարզ, մարդկային լեզվով կոչվում է սահմանադրական կարգի տապալում և բռնի ուժով իշխանության նվաճում։

Սա վիժվածքի ու նրա խամաճիկ լխպորի վերջին փամփուշտն էր։

Այդ փամփուշտը կրակեցին։

Հուսով եմ, որ այն նշանակետին չի հասնի։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ