Պարի և սպորտային պարերի համահայկական խորհուրդը մայիսի 7-8-ը պարային մարզաձևից անցկացրեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անդրանիկ մրցաշարը։
12-15 տարիքային խմբում լատինաամերիկյան պարաձևի բոլոր երեք կարգերում հաղթել է Գյումրիի համայնքապետարանի պարի և սպորտային պարերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի (տնօրեն՝ Մ․ Մամյան, գեղարվեստական ղեկավար՝ Ա․ Շախմիրանյան) սան Քնարիկ Ազոյանը։ Նշենք, որ սա դեռևս 12 տարին չբոլորած շնորհաշատ այս աղջկա առաջին հաղթական մրցելույթը չէ։
Մրցանակային է եղել և նրա կրտսեր քրոջ՝ Միլենա Ազոյանի ելույթը։ Փոքրիկը երկրորդն է եղել 10-11 տարիքային խմբում։ Հավելենք, որ Քնարիկ Ազոյանը սովորում է Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում (տնօրեն՝ Կ․ Պետոյան), իսկ Միլենան՝ թիվ 23 դպրոցում (տնօրեն՝ Հ․ Գևորգյան)։
Մարտին Հուրիխանյան