Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Բաքուն ընդունել է հայկական կողմի 62 քաղաքացու գերեվարման փաստը

Բաքուն ընդունել է հայկական կողմի 62 քաղաքացու գերեվարման փաստը
21.12.2020 | 14:22

Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի 62 զինծառայողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բ. Ավագյանը, որ նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զինծառայողների կարգավիճակների հստակեցման և գերության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներում՝ հայտնում է Արթիկի համայնքապետարանը:

«Քիչ առաջ Բ. Ավագյանը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Ա. Հարությունյանի, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռ. Մուրադովի, Խծաբերդից գերեվարված հայ զինծառայողների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում գեներալ Մուրադովը հաստատեց, որ բոլոր 62 հայ զինծառայողներն էլ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, պաշտոնական Բաքուն ընդունում է այդ փաստը, գերեվարված զինծառայողները բոլորն էլ ողջ և առողջ են։ Հաջորդ փուլում կքննարկվեն մեր տղաների անվտանգ վերադարձի ժամկետները»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ