«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հայաստանի նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին

Հայաստանի նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին
20.12.2020 | 16:44

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Հայաստանի նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին: Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին: Հայաստանի նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի համար զոհվածների հիշատակը:


Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020-ի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք 2020-ից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։ Բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։ Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»:

Դիտվել է՝ 3551

Մեկնաբանություններ