«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«2016-ի քա­ռօ­ր­յա պա­տե­րազմն ու այս օ­րե­րի սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թ­յունն այժմ չէի ցան­կա­նա հա­մե­մա­տել»

«2016-ի քա­ռօ­ր­յա պա­տե­րազմն ու  այս օ­րե­րի սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թ­յունն այժմ չէի ցան­կա­նա հա­մե­մա­տել»
21.07.2020 | 14:34

«Ի­րա­տե­սը» Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ ԱՐԱՐԱՏ ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻՆ հարց­րեց՝ ի՞նչ գնա­հա­տա­կան կտա հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տի­րող ի­րա­վի­ճա­կին: Ի պա­տաս­խան ԱԺ ­խոս­նա­կը կարևո­րեց, թե ա­ռա­ջին հեր­թին մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը պետք է կա­րո­ղա­նանք փո­խան­ցել ամ­բողջ ե­ղե­լու­թյու­նը:

-Ադր­բե­ջա­նի կող­մից Հա­յաս­տա­նի պե­տա­կան սահ­մա­նի ուղ­ղու­թյամբ սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել: Այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մեր զին­ված ու­ժե­րի կող­մից ար­ժա­նա­ցել են հա­մար­ժեք պա­տաս­խա­նի: Կանխ­վել են դի­վեր­սիա­յի փոր­ձե­րը: Ինչ­պես միշտ, Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժերն այս ան­գամ ևս չեն բա­վա­րար­վում միայն մեր զին­վո­րա­կան­նե­րի ուղ­ղու­թյամբ ար­ձակ­վող կրա­կոց­ներով, գն­դա­կո­ծում են նաև քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը, գյու­ղե­րը, տե­սանք, որ ար­կե­րից մի քա­նիսն ըն­կել են խա­ղաղ գյու­ղե­րի տնե­րի վրա: Այս ա­մե­նը խիստ դա­տա­պար­տե­լի է, դրանք մի­ջազ­գա­յին բո­լոր կոն­վեն­ցիա­նե­րի ակն­հայտ ճչա­ցող խախ­տում­ներ են: ՀՀ ԱԳՆ-ն և խոր­հր­դա­րա­նա­կան­ներն ի­րենց խո­ղո­վակ­նե­րով այս ա­մե­նի մա­սին պար­բե­րա­բար և շատ ման­րա­մասն տե­ղե­կաց­նում են Հա­յաս­տա­նի բո­լոր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րին և այն բո­լոր կա­ռույց­նե­րին, որ­տեղ Հա­յաս­տա­նը որևէ ան­դա­մու­թյուն ու­նի:
-Ինք­ներդ ի՞նչ կա­ռույց­նե­րի եք նա­մակ­ներ հղել:
-Տե­ղե­կաց­նող նա­մակ­ներ եմ ու­ղար­կել Եվ­րո­պա­կան պառ­լա­մեն­տի ղե­կա­վա­րին, ԵԱՀԿ խոր­հր­դա­րա­նա­կան վեր­հա­ժո­ղո­վի նա­խա­գա­հին, ինչ­պես նաև ՀԱՊԿ խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի մեր գոր­ծըն­կեր­նե­րին: Վեր­լու­ծու­թյուն­նե­րը տար­բեր են, տե­սա­կետ կա, որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րը ցան­կա­նում է պար­պել իր երկ­րի ներ­սում ա­ռա­ջա­ցած դժ­գո­հու­թյու­նը և այն ուղ­ղել ի­րենց կող­մից մշ­տա­պես թշ­նա­մի հռ­չակ­ված ՀՀ-ի, հայ ժո­ղովր­դի ուղ­ղու­թյամբ: Հատ­կան­շա­նա­կան է, որ այս օ­րե­րին տե­ղի ու­նե­ցող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը որևէ կերպ չեն առ­նչ­վում Ար­ցա­խին, այլ տե­ղի են ու­նե­նում Հա­յաս­տա­նի սահ­մա­նի ուղ­ղու­թյամբ:
-ՀԱՊԿ-ն ար­ձա­գանքն ինչ­պե՞ս է գնա­հա­տում:
-Ըն­թա­ցիկ, ըստ էու­թյան՝ խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու կո­չեր են: ՀԱՊԿ-ի մեր գոր­ծըն­կեր­նե­րը տե­ղե­կաց­ված են այն մա­սին, որ ՀՀ զին­ված ու­ժե­րը լիո­վին վե­րահս­կում են ի­րա­վի­ճա­կը, և այլ մի­ջամ­տու­թյան կա­րիք չկա:
-ՈՒկ­րաի­նա­յի հայ­տա­րա­րու­թյան մա­սով ի՞նչ կա­սեք:
-Բա­րե­կամ կամ հարևան ժո­ղովր­դի հետ միշտ էլ աշ­խա­տե­լու տեղ ու­նենք:
-2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ու այս օ­րե­րի սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նը հա­մե­մա­տե­լի՞ է:
-Մեր զին­վոր­նե­րի անձ­նա­զոհ պահ­ված­քը, մեր սպա­յա­կան կազ­մի պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը բարձր եմ գնա­հա­տում մշ­տա­պես՝ և՛ նախ­կի­նում, և՛ այժմ: Տար­բե­րու­թյուն կա այլ հար­թու­թյու­նում՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան և քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան դիր­քո­րո­շում­նե­րի ա­ռու­մով: Այս պա­հին չէի ցան­կա­նա հա­մե­մա­տա­կան­ներ ա­նել, նույ­նիսկ ե­թե այժ­մյան ի­րա­վի­ճա­կի ու ղե­կա­վա­րու­թյան վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռա­վե­լու­թյուն­ներն ըն­դգ­ծե­լու լի­նեի: Պատ­մու­թյու­նը միշտ ա­մեն ինչ իր տեղն է դնում: Ինչ վե­րա­բե­րում է հա­մե­մա­տա­կան­ներ անց­կաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյա­նը, ա­պա կա­րող եք թեր­թել սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ձեր օգ­տա­հա­շիվ­նե­րի լրա­հո­սը և պա­տաս­խանն ա­ռա­վել քան պարզ կլի­նի:


Ճե­պազ­րույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ