Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ուզում ենք ընդլայնել այգիները, պատրաստ ենք, բայց հող չկա

Ուզում ենք ընդլայնել այգիները, պատրաստ ենք, բայց հող չկա
23.05.2020 | 14:45

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ։ Նա եղավ մի քանի համայնքներում՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Ազատավան համայնքում նա ծանոթացավ ինտեսնսիվ այգիների աշխատանքների ընթացքին։ ՀՀ վարչապետին ուղեկցում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ինտենսիվ այգու սեփականատերերից մեկը նշեց, որ նախկինում զբաղվում էին ավանդական այգիներով, իսկ 2018-ին հիմնել են տանձի ինտեսիվ այգիներ:

«Ուզում ենք ընդլայնել, պատրաստ ենք, բայց հող չկա: Սկզբից, որ անում էինք, բոլորը զարմացած էին: Այգու պահպանման համար ունենալու ենք 12 աշխատակից, բերքահավաքի ժամանակ՝ մինչև 50» ,-ասաց նա: Վարչապետը ինտենսիվ այգիներից մեկը այցելելիս նկատեց, որ շատ մարդ է հավաքված և ասաց. «Սենց չեղավ, էսքան մարդով հավաքվել եք»: Սուրեն Պապիկյանը նկատեց, որ տարածաշրջաններ կան, որտեղ այգեգործությամբ չեն զբաղվում, բայց շատ որակով ու համեղ տանձ է ստացվում: Մեկ այլ սեփակատեր նշեց, որ երբեք վարկի վճարման ուշացումներ չի ունեցել, սակայն այս տարի իրեն վարկ չեն տրամադրել։ Վարչապետը հանձնարարեց իմանալ պատճառը, թե ինչու բանկերը չեն տրամադրել վարկ։ Վարչապետը նշեց, որ պարզեցին, որ գյուղացին 22 միլիոն վարկ ունի վերցրած, ևս 15 միլիոն է ցանկանում վերցնել:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ