«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Երկ­րում մո­լեգ­նում է ԱԱԾ «տեր­տե­րը»

Երկ­րում մո­լեգ­նում է ԱԱԾ «տեր­տե­րը»
22.10.2019 | 00:11

Տա­րա­ծաշր­ջանն սպա­սում է 120 ժա­մը լրա­նա­լուն: Հաս­կա­նա­լի է` Փենս-Պոմ­պեո «դե­սան­տը», Թրամ­փի քվան­տա­յին նա­մա­կը, էր­դո­ղա­նի «ան­տա­ղանդ» ար­ձա­գան­քը, կր­կին Պու­տի­նի գիր­կը նետ­վե­լու «պրո­ցե­դու­րա­նե­րը» ար­ձա­նագ­րում են` պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը Էր­դո­ղա­նը ստպ­ված ե­ղավ պա­հել. ստեղծ­վեց «անվ­տան­գու­թյան գո­տի» Սի­րիա­յի ու Թուր­քիա­յի միջև։ Ա­սել է` ԱՄՆ-ն այս է­տա­պում մեկ քայլ ևս մո­տե­ցավ Ի­րա­նին նշա­նա­կե­տի տակ պա­հե­լու ի­դեա-ֆիք­սին, այդ թվում և Թուր­քիա­յի օգ­նու­թյամբ, սա­կայն դեռ չի շտա­պում և փոր­ձում է Լի­բա­նա­նի ու Մեր­ձա­վոր Արևել­քի այն եր­կր­նե­րում, ուր մեծ է ի­րա­նա­կան ազ­դե­ցու­թյու­նը, Սի­րիա­յից իր կոն­տին­գեն­տը տե­ղա­փո­խել այդ եր­կր­ներ, նոր տուր­բու­լեն­տու­թյան օ­ջախ­ներ ստեղ­ծել` թու­լաց­նել Ի­րա­նի ազ­դե­ցու­թյու­նը:
Հա­յաս­տանն այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին հետևում է պիկ­նի­կից` գի­նու շշի ու­ղեկ­ցու­թյամբ, բա­վա­կա­նին ռո­ման­տիկ` աշ­նան դե­ղին-կա­նա­չի մեջ, «պոե­տո­րեն» փն­թի «ա­դեա­լին» քնած` ժո­ղովր­դի սր­տի վար­չա­պե­տի և կտուր­ներ բարձ­րա­ցող հայ­րե­նա­կան ԱԱԾ-ի մի­ջո­ցով, ո­րը հմ­տա­նում է ե­րե­խա­ներ, հարս ու աղ­ջիկ­ներ հար­ցաքն­նե­լու գոր­ծում:


Այլ ա­նե­լիք` չի՛ք: Իշ­խա­նու­թյու­նը, որն ի սկզ­բա­նե էլ բանկ­րոտ էր` բո­լոր ա­ռում­նե­րով, այ­սօր ա­նե­լա­նե­լի պա­տա­յին վի­ճա­կում է: Ընդ ո­րում, Փա­շի­նյանն ընդ­հան­րա­պես էլ զո­րու չէ իր մեկ դե­րա­սա­նի թատ­րոնն ա­ռաջ տա­նե­լու. «ա­դեա­լի» վրա պառ­կած մարդն այն­քան կո­դեր էր բա­ցում, ո­րոնց վեր­ծա­նումն իսկ սար­սա­փե­լի կա­րող է լի­նել ցան­կա­ցած, էլ ա­ռա­վել կի­սա­պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում գտն­վող պե­տու­թյան հա­մար, քա­նի դեռ այդ պեր­սոնն է իշ­խա­նու­թյան գլ­խին:


Իսկ պա­տա­յին է ի­րա­վի­ճա­կը բո­լոր ա­ռում­նե­րով։ Ա­ռա­ջին հեր­թին՝ պառ­լա­մեն­տա­կան երկ­րում, պառ­լա­մեն­տա­կան մե­ծա­մաս­նու­թյամբ: Մի կողմ թող­նենք մնա­ցյալ ա­մեն ին­չը, ան­կեղծ ար­ձա­նագ­րենք. այն­պի­սի անգ­րա­գետ, ծի­ծա­ղե­լի նա­խա­գիծ, ինչ­պի­սին «նա­խագ­ծել» ու ՍԴ էր ու­ղարկ­ել իշ­խող մե­ծա­մաս­նու­թյու­նը, պառ­լա­մեն­տա­րիզ­մի պատ­մու­թյան մեջ ա­մեն բան տե­սած ցան­կա­ցած մե­կիս հա­մար ուղ­ղա­կի շվեյ­կա­յին էր նույն­քան, որ­քան ան­վերջ «հո­գե­հան­գս­տի» մաս­նակ­ցո­ղի կոս­տյու­մով ու աու­րա­յով աչ­քի ընկ­նող Վա­հե Գրի­գո­րյա­նի զա­վեշ­տա­լի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ին­քը ՍԴ նա­խա­գահ է։


Ակն­հայտ է՝ «աշ­նան ա­դեա­լին քնած» (ի՞ն­չը կհաղ­թի կյան­քում հե­րո­սին, ե­թե չլի­նեն կինն ու գի­նին) պեր­սո­նը «ար­թուն-ան­գի­նի» պա­հե­րին հաս­կա­նում է, որ ՍԴ-ն իր հա­մար «փո­սի» է վե­րած­վում։ Այդ թն­ջու­կից դուրս գա­լու միակ ել­քը Հրայր Թով­մա­սյա­նի՝ սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ հրա­ժա­րա­կանն է` հո­գե­բա­նա­կան ան­թույ­լատ­րե­լի տե­ռո­րի ար­դյուն­քում, ո­րով­հետև դա­տա­րան­նե­րը փա­կե­լու, ի­րա­վա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ ան­թույ­լատ­րե­լի քայ­լե­րի, երկ­րորդ նա­խա­գա­հին ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով բան­տե­լու, դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կե­լու, շվեյ­կյան օ­րի­նագ­ծեր երկ­նե­լու «թրեն­դի» վրա մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չի կա­րող եր­կար աչք փա­կել, որ­քան էլ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը ստեղծ­ված են հատ­կա­պես դրա հա­մար:


Ի դեպ, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հա­մար «բա­քո­սի սի­րա­հա­րի» այդ վի­ճակն ա­մե­նա­նա­խընտ­րե­լին, ցան­կա­լին, սի­րե­լին է. պա­տա­յին այդ վի­ճա­կը ա­մե­նա­լա­վա­գույն «պո­զան» է, որ­պես­զի պա­հանջ­վի այն, ին­չի հա­մար տե­ղի ու­նե­ցավ հա­յաս­տա­նյան գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյու­նը` ար­ցա­խյան հար­ցում ստա­տուս-քվո­յի փո­փո­խու­թյան հե­ռա­հար նպա­տա­կի հե­տապ­նդ­մամբ: Ինչ­պի­սի՞ փո­փո­խու­թյան՝ բարդ է ա­սել, ո­րով­հետև գլո­բալ խա­ղա­ցող­ներն այս պա­հին հետ-ա­ռա­ջի կոն­ֆի­գու­րա­ցիա­նե­րով ի­րա­վի­ճա­կը զերծ են պա­հում մեծ խառ­նաշ­փո­թից, այ­նու­հան­դերձ, 5-օ­րյա ժամ­կե­տը դեռ չի ա­վարտ­վել, Շտայն­մա­յե­րի նա­խա­գիծն ՈՒկ­րաի­նա­յում կյան­քի չի կոչ­վել, բրեք­զի­տը տոր­պե­դա­հար­վում է կր­կին, Ռու­սաս­տա­նը փոր­ձում է վայր­կյան ա­ռաջ մտ­նել Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա, ո­րը վա­ղուց ԱՄՆ-ի հե­տաք­րք­րու­թյան գո­տի է, իսկ ա­հա Հա­րա­վա­յին Կով­կա­սում, չնա­յած Վրաս­տա­նի «վար­դաց­մանն» ու Հա­յաս­տա­նի «գան­դիաց­մա­նը», հար­ցե­րի մեծ տե­ղա­շարժ դեռ չկա (Վրաս­տա­նից Օ­սիա­յի և Աբ­խա­զիա­յի ան­ջա­տու­մից հե­տո):

Ի դեպ, պետք է նաև ար­ձա­նագ­րել՝ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի մե­քե­նան մեծ թա­փով սկ­սել է աշ­խա­տել Ադր­բե­ջա­նում. արևմտյան ԶԼՄ-նե­րի ու­շադ­րու­թյան այն դո­զան, ո­րի ներ­քո հայ­տն­վել է հարևան եր­կի­րը, գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու, որ դիկ­տա­տու­րան այն­քան էլ շեն­շող չէ նաև այն­տեղ։ Ընդ ո­րում, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, այն­տեղ արևմտյան «սի­րե­լի» թեկ­նա­ծու­նե­րից մե­կը սուն­նի «գե­ղեց­կու­հի», Սաա­կաշ­վի­լիից «կմշտ­ված», ո­րոշ չար լե­զու­նե­րի շշն­ջո­ցով՝ Բատ­կա­յի «սի­րե­լի» (ի­րա­կա­նում Մեհ­րի­բան խա­նու­մը Թուր­քիա­յում ու­նի սի­րե­լի, պլաս­տիկ վի­րա­հա­տու­թյուն­նե­րից մու­միա­յի վե­րած­ված Մեհ­րի­բանն է:
Ա­սում եք` Նի­կո­լի «Պիկ­նիկ» կտա­վը ո՞վ էր գցել սոց­ցան­ցեր. Ստ­րու­գաց­կի եղ­բայր­նե՞­րը:
Ո՞չ: Հայ­կա­կան «ստալ­կե՞­րը»... տի­կին Ան­նան և ըն­տա­նի՞­քը, ուր ան­գամ դուստրն է ցան­կա­նում վար­չա­պետ դառ­նալ:
Ի՜նչ եք ա­սում, չի՛ կա­րող պա­տա­հել:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ