ԵԱՏՄ-ի տարօրինակ գագաթնաժողովը՝ Երևանում
11.10.2019 | 01:27
Երևանում կայացած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովն արդեն պատմություն է։ Բավական տարօրինակ, բայց պատմություն։ Ինչպես և ծրագրված էր (ի դեպ՝ առանց Հայաստանի), ժամանեցին և Իրանի նախագահ Հասան Ռոհանին, և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Երևի թե միայն Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի ժամանմանը կարող էր առնչություն ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մյուս հյուրերի ժամանումն ընդամենը տուրք էր պաշտոնական արձանագրությանը։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մասնակիցների ելույթների տեքստերը հրապարակվել են մամուլում և էլեկտրոնային ԶԼՄ-ներում, ուստի չենք մեջբերի։
Անցած գագաթնաժողովը պատմական փուլանիշ կդառնա, թե ոչ, ապագան ցույց կտա, իսկ Հայաստանի համար նման միջոցառման անցկացումը նորություն չէ։ Անցյալ տարի Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացման շրջանակում մեր երկիր այցելեցին բազմաթիվ երկրների ղեկավարներ։ Հայաստանը միշտ հաջողությամբ է իրականացրել համաժողովների ու գագաթնաժողովների անցկացումը։ Այստեղ զարմանալու բան չկա. միջազգային ասպարեզում երկրի վարկանիշը Հայաստանի ցանկացած իշխանությունից պահանջել է խոշոր միջոցառումների անցկացմանը հատկացնել առաջնակարգ ուշադրություն։ Եվ քանի որ նման միջոցառումներն անցկացվում են ԱԳՆ-ի մասնակցությամբ, ապա ազնվորեն ասենք, որ մեր երկրի ԱԳՆ-ն միշտ պատվով է կատարել իր այդ պարտականությունը։
Իհարկե, կարևոր են այն տնտեսական հարցերը, որոնք քննարկվել են, և որոնց գծով տրվել են բազմախոստում հավաստիացումներ։ Բայց, մեր կարծիքով, ավելի օգտակար է ուշադրությունը կենտրոնացնել ԵԱՏՄ գագաթնաժողովի արտքաղաքական բաղադրիչի վրա։ Իզուր չէ, որ գագաթնաժողովից առաջ ոչ այն է՝ լուրջ, ոչ այն է՝ կատակի բնույթի լուր էր տարածվել, թե Երևան է պատրաստվում գալու նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին։ Բայց իբր, իմանալով, որ Հայաստան է գալու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ջուլիանին վերջին պահին հրաժարվել է Երևան ժամանելու մտքից։ Ինչու՞ ենք պնդում, որ դա անհեթեթություն է կամ կատակ. որովհետև ԱՄՆ-ը չէր կարող չիմանալ, որ ԵԱՏՄ-ի առաջնորդ երկիրը Ռուսաստանն է, ուրեմն հաստատ գիտեին, որ Պուտինը գալու է Երևան, քանի որ հաստատել էր իր մասնակցությունը գագաթնաժողովին։ Այլ բան էր Իրանի նախագահ Ռոհանիի ժամանումը։ Այ դրան ամերիկացիները չէին սպասում կամ էլ վախենում էին։ Առանձնապես Ջուլիանին, որովհետև Իրանի բարձրագույն իշխանությունը (դեռ մայիսին) հենց նրան է մեղադրել «Մոջահեդդին է Հալկ» (ՄԷՀ) ահաբեկչական խմբի հետ գործակցության մեջ։ Պարզ է, որ Թրամփի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն հարմարավետ չէր զգա Երևանում, երբ այնտեղ էր գտնվում նաև Իրանի նախագահը։
Նրբություններ շատ կային։ Պատահական չէ, որ Փաշինյանի ընտանիքին մերձ ԶԼՄ-ները հանկարծ սկսեցին համոզել հայ հանրությանը, թե իբր Հայաստանում ՌԴ դեսպանության շենքում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ Պուտինի «չնախատեսված» հանդիպումը տևել է ընդամենը «մի քանի րոպե»։ ՌԴ դեսպանության մամլո քարտուղար Ալեքսանդր Գուչկովը հրաժարվել է մեկնաբանություններից, երբ նրան դիմել են բացատրություններ ստանալու համար։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է հանդիպման փաստը, բայց մանրամասներ չի հայտնել։ Իսկ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կարճ պատասխանել է՝ այո՛։ Այսինքն՝ հանդիպումներ եղել են։ Իսկ ես հավելեմ նրանց համար, ովքեր չեն հետևել ռուսական պարբերական մամուլին. այն մասին, որ նույնիսկ Պուտինի հանդիպումը անմիջականորեն Քոչարյանի հետ «չի բացառվում», Երևանի գագաթնաժողովից շատ առաջ խոսել է նույն Պեսկովը։ Այսպիսով, նաև Քոչարյանի ընտանիքի հետ հանդիպումները Պուտինի համար եղել են նախատեսված։ ՈՒ միայն բթամիտները կարող էին դա չկանխատեսել։ Հավանաբար իրավացի են այն աղբյուրները, որոնք պնդում են, որ Պուտինի և մասնավորապես Բելա Քոչարյանի հանդիպումը բավական երկար է տևել, ու միայն թեյախմություն չի եղել։ Հավանաբար իրավացի են նաև նրանք, ովքեր պնդում են, թե Փաշինյաններն այնքան էին շփոթված, որ վարչապետը «նետվեց» օդանավակայան՝ Պուտինին ճանապարհելու, թեև, հակառակ կանոնակարգի, անձամբ չէր դիմավորել Երևան ժամանող ՌԴ նախագահին։ ՈՒ թե ժամից ավելի ինչ էր «քննարկում» Փաշինյանն օդանավակայանում, ինչի պատճառով Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռն ուշացումով թռավ, գուցե իմանանք երբևէ։
Իսկ որոշ հարցեր, որոնց մասին բարձրաձայնումն արդեն տարածվել է գագաթնաժողովից հետո, մեզ շատ բան են ասում։ Օրինակ, նույնիսկ Փաշինյան ընտանիքի վերահսկողության տակ գտնվողներն են ասում, որ գազի գինը, այնուամենայնիվ, կբարձրանա, ընդ որում՝ բոլորի համար։ Եվ շուտով մեր երկրի շարքային քաղաքացիները կզգան, թե ինչ բան է ստապատիր ու պայմանավորվելու անընդունակ իշխանությունը, թե ինչպես են իրենք տառապելու փաշինյանական «ժողովրդական իշխանության» անբավարար գրագիտության պատճառով։ Մենք Այսրկովկասում բացահայտորեն նախկին Ռուսական կայսրությունը չենք քաղաքացիական պատերազմից հետո, որ աշխարհի հզորները թեկուզ դժկամորեն, բայց սկսեն հաշվի առնել մեր երկրի վիթխարի չափերն ու անսպառ պաշարները։ Դա՝ եթե համեմատենք Ռուսաստանի 1917 թ. սոցիալական հեղափոխությունը (չնայած իրազեկ մարդիկ այն ժամանակ էլ դա բացահայտորեն անվանում էին հեղաշրջում՝ «հոկտեմբերյան հեղաշրջում») Հայաստանի 2018 թ. ապրիլ-մայիսի տիպիկ փողոցային պետհեղաշրջման հետ։ Չէ՞ որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական հասարակարգի լիակատար փոխարինում եղավ, իսկ Հայաստանում շարունակվում է երկիրն ու նրա շարքային քաղաքացիներին թալանելու վակխանալիան, մեր երկրում ոչինչ (սեփականության ձևերի առումով) չի փոխվել և չի փոխվի... Որևէ մեկը ցանկություն ունի՞ ինձ հետ վիճելու։ Մի վիճեք։ Գնացեք ու հարցրեք «ժողովրդական կառավարությանը»՝ մտադի՞ր է ուժային եղանակով իրականացնելու ազգային հարստության և արտադրության միջոցների սեփականության նոր վերաբաշխում։ Եթե ոչ, ապա կանգնեք ինձ հետ և հայտարարեք. «Հայաստանում չկա ժողովրդական կառավարություն, որը հոգ կտանի բնական պաշարների, օբյեկտների և արտադրության միջոցների ազգայնացման մասին»։
Կամ ահա. ասվել է, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանի հետ պայմանագիր կնքել, այսպես կոչված, կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցելու մասին։ Խոսքը մեր տարածքում ԱՄՆ-ի Պենտագոնի կենսալաբորատորիաների մասին է։ Հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ հարցում Ռուսաստանին կողմնակից է նաև Իրանը։ Այդ երկու պետությունը կասկածում են, որ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում գտնվող այդ լաբորատորիաներից Հյուսիսային Կովկասի ռուսական մասի և Իրանի սահմանամերձ տարածքների նկատմամբ կենսաահաբեկչության փորձեր են ձեռնարկվում։ Եվ դա կատակ չէ։ Ռուսաստանի և Իրանի հատուկ ծառայությունների զինանոցում բազմաթիվ եղանակներ ու միջոցներ կան ստիպելու Այսրկովկասի հանրապետություններին, որ նրանք դառնորեն զղջան Պենտագոնի դոլարային ողորմությունների խայծը կուլ տալու համար։ Պարզապես դրա համար վճարելու են նաև այսրկովկասյան հանրապետությունների, ինքնին հասկանալի է, նաև Հայաստանի շարքային քաղաքացիները։
Այնուամենայնիվ, վերադառնամ այն հարցին, թե ինչ արեց խուճապի մատնված Փաշինյանը, երբ իմացավ, որ Պուտինը Հայաստան է եկել ոչ միայն ԵԱՏՄ գագաթնաժողովի պատճառով։ Անբովանդակ ձևականությունների հետևից ընկնող Փաշինյանի համար ԵԱՏՄ միջոցառումներում կարևոր էին միայն լուսանկարները, որ նրանց միջոցով իրեն դեռևս հավատացողներին ցույց տա, թե ինքն ինչքան «դուխով» է և ինչ շրջապատ ունի։ Գագաթնաժողովի շրջանակում նա դեռ մի ամիս առաջ ամեն կերպ փորձում էր ստանալ ռուսական կողմի համաձայնությունը Պուտինի հետ առանձին հանդիպման համար։ Մեր աղբյուրները հաստատում են, որ Մոսկվան պահանջել է ներկայացնել զրույցի թեմաները։ ՈՒ քանի որ չի ստացել դրանք, արարողակարգով Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չի նախատեսվել։ Փաշինյանը տառապանքով Պուտինի հետ առանձնազրույցի է հասել... ռեստորանում։ Ընթրիքի (կամ ճաշի) ընթացքում նա Պուտինին խնդրել է առանձին հանդիպում ունենալ։ Արարողակարգի մասնակիցներին շատ արագ հաջողվել է դրոշները բերել ու «Դվին» հյուրանոցում կազմակերպել հանդիպումը, ինչը ռուսական կողմի զարմանքն է հարուցել։ Աղբյուրները վկայում են, որ հանդիպումը բացառիկ կարճ է եղել։ Զրույցի թեմաներից մեկը եղել է գազի գնի հարցը։ Նիկոլին «ուղարկել» են «Գազարդի» ղեկավար Միլլերի մոտ, այսինքն, թեման փակվել է։ Նիկոլականները փորձել են ճարպկություն բանեցնել և գազի գնի հարցը կապել Քոչարյանի հետ, իբր, եթե Ձեզ համար այդքան կարևոր է նրա ազատությունը, ապա գնանք փոխանակման, բայց բավական կոշտ պատասխան են ստացել։
Փաշինյան-Պուտին ռեստորանային առանձնազրույցի ընթացքում էլ է շոշափվել Քոչարյանի թեման։ Պուտինն ուղղակիորեն ասել է, որ իրենք այդ հարցը մոռացության չեն մատնի, և ոչ ոք չի հավատում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված վարկածին։ Նիկոլականները փորձել են ռուսական կողմի արարողակարգային ծառայության ներկայացուցիչների հետ հետիոտն զբոսանք կազմակերպել «Դվին» հյուրանոցից մինչև կառավարական ամառանոց, այսինքն, Փաշինյանն ուզում էր Պուտինին հյուր կանչել, բայց դա ևս չի հաջողվել։ Պատճառաբանվել է, որ ՌԴ-ի դեսպանատանն արդեն հանդիպումներ են նախատեսված։ Ի դեպ, հենց այդ զրույցի ընթացքում է Փաշինյանն իմացել, որ սպասվում է Պուտինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելա Քոչարյանի հետ, և փորձել է այն կանխել, բայց ապարդյուն։
Հայաստանի վարչապետն այնքան ծանր տարավ տիկին Քոչարյանի հետ Պուտինի հանդիպման մասին լուրը, որ փորձեց իր լրատվամիջոցներով տարածել, թե դա սուտ է։ Այնուհետև, երբ հանդիպման փաստը հաստատեցին Քոչարյանի և Պուտինի ներկայացուցիչները, այլ բան չմնաց, բացի այն խղճուկ լուրը տարածելուց, թե իբր հանդիպումը կայացել է Բելա Քոչարյանի նախաձեռնությամբ և «շատ կարճ է տևել»։ Իսկ իրականությունն այն է, որ այդ հանդիպումն անցկացնելու ցանկության մասին ռուսական կողմը Քոչարյաններին հայտնել էր շաբաթներ առաջ, երբ պլանավորվում էին Պուտինի այցի մանրամասները և հանդիպումը Քոչարյանի հետ։ Այլ հարց է, որ նիկոլականները դա չգիտեին։ Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ապա Պուտինը կհանդիպեր նրա հետ, իսկ հանդիպման տեխնիկական մասն արդեն կազմակերպված էր։ Փաշինյանն այդ մասին կռահում էր, ուստի արեց ամեն ինչ, որ կամազուրկ դատավորներից մեկը որոշում ընդունի ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը չփոխելու մասին։ Նիկոլական թիմի համար ամենատհաճ անակնկալն այն էր, որ Պուտինի հետ հանդիպմանը մասնակցում էր ոչ միայն Բելա Քոչարյանը, այլև նրա կրտսեր որդին՝ Լևոնը։ Զրույցի մանրամասները հայտնի չեն, բայց դժվար չէ կռահել դրանք։ Չնայած, ո՞վ գիտե, գուցե Պուտինն իր բարեկամին ու գործընկերոջն այցելել է հիվանդանոցում, որտեղ Քոչարյանին տեղավորել էին բժշկական պլանային հետազոտության համար։ Ամեն ինչ կարող է լինել։
Տվյալ դեպքում կարևորն այն ժեստն է, որ Պուտինն արեց իր նախկին գործընկերոջ ու մերձավոր բարեկամի նկատմամբ։ Դրա մեջ կար և՛ մարդկային, և՛ քաղաքական ակնարկ։ Ի դեպ, լայնորեն հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովն օրերս հրապարակավ հայտնեց, որ Պուտինը շարունակում է անսահման հարգանքով վերաբերվել Քոչարյանին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ