ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամուլսարի նախագիծը սպառնալիք է տարածաշրջանում առկա ջրային պաշարի որակին

Ամուլսարի նախագիծը սպառնալիք է տարածաշրջանում առկա ջրային պաշարի որակին
20.06.2018 | 23:47

Միջազգային չորս գիտնական-փորձագետ՝ Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բրոնոզյանի պատվերով, ուսումնասիրել ու հետազոտել են «Լիդիան» ընկերության բոլոր փաստաթղթերը՝ կապված «Ամուլսարի» ծրագրի հետ:
Հետազոտության արդյունքներն այսօր վերջիններս ներկայացնում էին հայաստանյան բնապահպաններին, ջերմուկցիներին ու խնդրով հետաքրքրված այլ անձանց:


Քննարկմանը ներկա գիտնական Էնն Մաեսթը հավաքվածներին փոխանցեց հանքի շահագործման հետ կապված իրենց կանխատեսումները: Նա ասաց, որ ըստ «Լիդիանի»՝ Ամուլսարում պարզ կառուցվածք ունեցող երկրաբանություն է լինելու, քանի որ վերին ու ստորին շերտի ապարներն իրար հետ կապակցված չեն, այնինչ՝ ըստ իրենց հետազոտությունների՝ վերին շերտի ապարները խառնված են ստորին շերտի ապարների հետ: Վերջինս փոխանցեց նաև, որ խնդիր կա ապարների թթվայնության հետ կապված:
Վերջինս տարօրինակ համարեց նաև «Լիդիան» ընկերության այն պնդումը, թե հանքն ազդեցություն չի ունենա Ջերմուկի ու տարածաշրջանի ջրային համակարգի վրա:
««Լիդիանը» կանխատեսումներ է արել, թե ինչպիսի ջուր է դուրս գալու կոշտ թափոնների լցակույտից, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս: Եվ ստացվում է, որ այս տարածքում անդադար ջրերի մաքրում պետք է իրականացնել»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ Ամուլսարի նախագիծը մեծ և բարձր սպառնալիք է տարածաշրջանում առկա ջրային պաշարի որակին:


Քննարկման մյուս բանախոսը՝ գիտնական Անդրե Սոբոլևսկին, նշեց, որ ըստ իր գնահատումների՝ հանքի շահագործումից առաջ եկող հիմնական մտահոգությունն այն է, որ պետք է մաքրվի պոչանյութից առաջացած թթվային ջուրը՝ չթողնելով, որ այն բնական միջավայր հոսի:
««Լիդիանի» առաջարկած միջոցառումները ջրի մաքրման պասիվ համակարգ են ենթադրում, իսկ ես պնդում եմ, որ նման հանքի պարագայում պահանջվում է մաքրման ակտիվ համակարգ»,- ասաց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ