Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Կարեն Կարապետյան. Անտառի հերը անիծում եք

Կարեն Կարապետյան. Անտառի հերը անիծում եք
13.05.2017 | 12:38

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և աշխատակիցների հետ: Նա անդրադարձել է ապօրինի ծառահատումներին և նշել՝ առավելագույնն անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Անտառի հերը անիծում եք, ես մի հատ դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք, տրորեք: Դիլիջանի դեպքերը գիտեք չէ՞, բա դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, մի անգամ եկել, ասե՞լ եք՝ այ սրան պետք է բռնենք և այլն: Կա՞ մի հատ փաստ, որ դուք տենց ըմբոստացել եք»,- նախարարության աշխատակիցներին հարց է տվել վարչապետը:

Դիտվել է՝ 2774

Մեկնաբանություններ