ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«ՀՀ-ի ՀՕՊ ուժերն ու միջոցները պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈՒ ղեկավարության կողմից»

«ՀՀ-ի ՀՕՊ ուժերն ու միջոցները պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈՒ ղեկավարության կողմից»
29.06.2016 | 23:01

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ արարողությունից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա անդրադարձավ ՀՕՊ համաձայնագրին և պատասխանեց հարցին, թե վստահության խնդիր ռուսական կողմի հետ չի՞ տեսնում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել և ամբողջությամբ չի կատարել Հայաստանի հետ վարկային համաձայնագիրը, նախարարն ասաց, որ ՌԴ-ի հետ պայմանավորվածությունները՝ տարածաշրջանային համատեղ խմբավորումների ձևավորման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակով:

«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում, չպետք է ոչ ոք մտածի, որ Ռուսաստանի Դաշնությունն է այն պետությունը, որը ամենամեծ և ամենաշատ քանակի ներկրումներ է կատարում ՀՀ-ում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, ընդ որում՝ աջակցում բալանսի պահպանման ուղղությամբ»,- ասաց նա: Նախարարն ասաց, որ միջպետական վարկը իրականացվում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շրջանակներում, և հնարավորություն է տալիս, որ մենք առաջին հերթին ժամանակակից սպառազինություն ձեռք բերենք ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով և կապ ունենանք տարբեր կազմակերպությունների հետ: Նա վստահեցրեց, որ միջպետական վարկի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են, դա կանխիկ գնումներից տարբերվում է, ընթացակարգեր ունի, պայմանագրերի 80 տոկոսը կնքվել է արդեն և մոտ ժամանակներս 20 տոկոսի պայմանագրերը կկնքվեն: «Հակաօդային պաշտպանության նոր համակարգի ձևավորումը թույլ է տալիս, որ Կովկասյան տարածաշրջանում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք ՌԴ 102 բազայի չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի բոլոր հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան, որ լուրջ հետախուզական տվյալները ընդհանուր տեղեկատվական դաշտում լինեն և կկանխարգելեն բոլոր խախտումները, որ կիրականացվի ասենք մեր հակառակորդների կողմից: Առավել քան վստահելի գործընկեր, քան Ռուսաստանն է, այս պահին իր իրականացրած աշխատանքներով, մենք բոլորս չենք տեսնում, և մենք պետք է դրա մեջ վստահություն տեսնենք»,- ասաց նա:


Հարցին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չեն վատանա՞, նա ասաց, որ բազմակողմ հարթության վրա մեր համագործակցությունը իրականացնում ենք: Ամենալավ խաղաղապահները տարածաշրջանում մենք ենք, պաշտպանության բանակն է, այդ փորձը մենք փոխանակում ենք տարբեր երկրների զինված ուժերի հետ: «Եվ խաղաղ պայմաններում և պատերազմական ժամանակահատվածում ՀՀ-ում գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության ավիացիայի ուժերն ու միջոցները պլանավորվել ու պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈՒ ղեկավարության և հատկապես ՀՕՊ և Ավիացիայի ղեկավարության կողմից, վստահ եղեք դրանում»,- վստահեցրեց նա:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ