ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթում ասել է. «Ես չէի ցանկանա մտածել, որ մենք անցնում ենք «սառը պատերազմի»: Վստահ եմ, որ ոչ ոք դա չի ցանկանում: Մենք հաստատ չենք ցանկանում»:
ՌԴ նախագահը նշել է, որ չնայած Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների տրամաբանությունը դրամատիկ է թվում, «տոտալ առճակատման տրամաբանություն» չունի։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ընդլայնումը խոսում է Ռուսաստանի դիրքերի նկատմամբ «բացարձակ թքած վերաբերմունքի մասին»: