Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: