Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Հայերի ոգին ավելի բարձր է և մոտիվացիան՝ ուժեղ. նրանք պաշտպանում են իրենց հողը

Հայերի ոգին ավելի բարձր է և մոտիվացիան՝ ուժեղ. նրանք պաշտպանում են իրենց հողը
12.05.2016 | 12:59

Լեռնային Ղարաբաղի մասին պատմական ակնարկի համար դուք կարող եք ուսումնասիրել անցյալը եւ ապացույցներ գտնել, որ հայերն այստեղ ապրում էին դեռ 4-րդ դարում՝ այսպես է սկսում հոդվածը RINF-ի լրագրողը, որ ապրիլյան իրադարձություններից հետո այցելել էր Ղարաբաղ։ Այս տարածաշրջանում միշտ գերիշխող է եղել հայկական ժառանգությունը։ Ադրբեջանը նորաստեղծ պետություն է, որին ԽՍՀՄ ստեղծման սկզբին կցվեց Ղարաբաղը՝ գերազանցապես էթնիկ հայերով բնակեցված։ Անցնելով քառօրյա պատերազմի հետքերով՝ լրագրողը հանդիպել է ադրբեջանական ագրեսիայից առավել տուժած Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ, որ զրույցում նշել էր՝ իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե չլիներ Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ու ագրեսիայի կոչերը։

«Ոչ մի վատ բան տեղի չէր ունենա, ոչ մի պատերազմ չէր լինի»,- մեջբերում է պարբերականը Պետրոսյանի խոսքը։ Հոդվածագիրը նշում է, որ երկու կողմից էլ մարդիկ ընդամենը արյունոտ իրադարձությունների մասնակիցներն են, որն իրենք չեն կազմակերպել, սակայն ստիպված են դրա մասը լինել՝ լքելով իրենց տները, կորցնելով հարազատներին եւ սեփական կյանքը։ «Այդուհանդերձ, խնդիրը լուծելիս առավել կարեւոր է չմոռանալ, որ այս տարածաշրջանում հիմա, ինչպես նախկինում, գերազանցապես հայեր են ապրում։ Նրանք խնամում են իրենց հողը, բոլոր հասուն տղամարդիկ անցել են Ղարաբաղյան առաջին պատերազմի միջով, իսկ առավել երիտասարդները պատրաստ են կամ համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը կամ էլ արդեն դիրքերում են։ Այս մարդիկ վաստակել են այս հողում ապրելու իրավունքը։ Այստեղ բոլորը՝ թե կանայք, թե երեխաները, լի են հայրենասիրությամբ եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեռնել հայրենի հողի համար։ Սա պաթոս չէ, այլ փաստի արձանագրում։ Երբ ես դիրքեր էի բարձրացել, այնտեղ՝ կրակագծում, ես զինվորներին արդեն ինքս ասացի առանց պաթոսի. «Ձեզ ոչ ոք չի հաղթի։ Դուք կհաղթեք»։ Ես պարզապես տեսա դա, ամբողջ հանրապետությունը մեկ բռունցք էր»,- գրում է հեղինակը եւ հարցնում. «Իսկ ո՞րն է ադրբեջանցիների խթանը»։ Հեղինակի խոսքով՝ որքան էլ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում ազգայնական տրամադրություններ քարոզեն, ադրբեջանցի զինվորներին այդ հողերը պետք չեն։

«Մենք ուժեղ ենք»,- ասում է հայ զինվորներից մեկը եւ նա ճիշտ է. նրանց ոգին ավելի բարձր է եւ մոտիվացիան՝ ուժեղ։ Նրանք պաշտպանում են իրենց հողը, իրենց ընտանիքները եւ ժողովրդին։ «Ո՞ւմ էր պետք այդ պատերազմը, որը սկսվեց այդքան անսպասելիորեն ու վերջացավ այդքան արագ,- շարունակում է հեղինակը։ Նուլանդի Ադրբեջան այցից հետո Ղարաբաղյան հակամարտության նոր բռնկում էր ակնկալվում: Բայցեւայնպես, չնայած Ղարաբաղյան հակամարտությունը շաղկապված է գլոբալ քաղաքականությանը ու կառավարվում է օվկիանոսի մյուս կողմից, քիչ հավանական է, որ ռազմական գործողությունները վերսկսելու հրահանգը Վաշինգտոնից տրվեր: Հակառակը, գործողությունների անսպասելիությունը, անարդյունավետությունն ու արագ հանդարտացումը վկայում են, որ անժամանակ էին: Հայ քաղաքական գործիչները առաջ քաշեցին այն վարկածը, որ Էրդողանի համար (Բաքուն միշտ իր գործողությունները համակարգում է Անկարայի հետ), դա Պուտինի հետ ուղիղ երկխոսություն հարթելու լավ հնարավորություն էր: Որ Էրդողանը իր գործողություններում նենգ եւ կոշտ է՝ բոլորին հայտնի փաստ է: Իսկ բուն Ղարաբաղում շատերը կարծում են, որ Իլհամ Ալիեւը այս հակամարտությունը սանձազերծել է երկրում տնտեսական բարդ իրավիճակի պատճառով, որ շեղի ժողովրդի ուշադրությունը:

Քառօրյա պատերազմը ոչ մի գլոբալ խնդիր չլուծեց ու բացի դրանից՝ անժամանակ էր: Անկախ նրանից, թե ինչ նպատակ էին հետապնդում քառօրյա պատերազմը սկսողները՝ երկու կողմից էլ մեծաքանակ զոհեր եղան:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ