Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 մմ ականանետեր:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ: