Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Հայ խոշտանգված զինծառայողների ընտանիքների անունից Ադրբեջանի դեմ գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ

Հայ խոշտանգված զինծառայողների ընտանիքների անունից Ադրբեջանի դեմ գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ
25.04.2016 | 16:12

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան), տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյանը։

Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետևանքով իրենց հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով:
2016թ. ապրիլի 9-ին և 15-ին Դատարանը գրանցել է գանգատները և այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը:

Այս հանգամանքով պայմանավորված՝ դիմողները և նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովվել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է իրավունքների չարաշահում և կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք լրագրողներին և այլ անձանց զերծ մնալ գործերի մանրամասների վերաբերյալ զոհերի ընտանիքների անդամներին և նրանց ներկայացուցիչներին հարցեր առաջադրելուց, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված, չճշտված տեղեկատվության հանրայնացումից՝ գործերի քննության ընթացքին չվնասելու նկատառումներով:


Հավաստիացնում ենք, որ դիմողների ներկայացուցիչները հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը բարեխղճորեն կտրամադրեն` իրենց նախաձեռնությամբ` Դատարանի ընթացակարգային կանոններին համապատասխան»,– ասվում է Իրավաբան-իրավապաշտպանների խմբի տարածած հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ