Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ԻՊ-ի գրոհայինները հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը

ԻՊ-ի գրոհայինները հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը
23.04.2016 | 12:28

Թուրքիայի հարավային Քիլիս քաղաքի հրթիռակոծության հետևանքով ապրիլի 22-ին 2 մարդ է սպանվել, ևս 4-ը՝ տուժել, հայտնում է DW-են: Իշխանությունների փոխանցմամբ՝ քաղաքում պայթել է 4 արկ, որոնք արձակվել են Սիրիային սահմանակից տարածքից՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերից։ Սպանվածները Թուրքիայի քաղաքացիներ են, տուժածների թվում կա մեկ սիրիացի։ Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հարևան քաղաքում տեղակայված փախստականների ճամբար այցից մեկ օր առաջ։ Նրանց այցը նախատեսված էր մեկ շաբաթ առաջ և ներառում էր այցելություն հրթիռակոծված Քիլիս քաղաք, որտեղ 130.000 սիրիացի փախստականներ կան:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ