ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ԼՂ ՊՆ. Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է

ԼՂ ՊՆ. Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է
23.04.2016 | 12:27

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը՝ փոխանցում է ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունը: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է 65 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ՝ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (13 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (15 կրակոց): Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ