Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծել։ «Հանձնարարում եմ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը, մարտական գործողությունների հետևանքով զոհերի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները»՝ ասել է վարչապետը: