Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ոչ մի թիզ հող թշնամուն

Ոչ մի թիզ հող թշնամուն
13.04.2016 | 11:09

Արամ Աբրահամյանը երեկ «Շանթի» եթերում հարցազրույցի էր հրավիրել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Մովսես Հակոբյանին: Հրաշալի հարցազրույց էր, որից հետո երևի «Առավոտի» խմբագիրը իր համար պարզեց, որ Մինսկն ու Մադրիդը արդեն չկան, որ մի թիզ հող ադրբեջանցուն տալ հնարավոր չէ, որովհետև գլուխ է կտրելու ու կրակելու է: Իսկ Մովսես Հակոբյանը շատ պարզ ասաց, որ «Մոսկվայում հրադադարը Ադրբեջանի խնդրանքով ձեռք է բերվել այն պահին, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում և առաջ շարժվում»: Ցավոք, զինվորականները չեն քաղաքական որոշում ընդունում: Հայաստանի դեպքում՝ ցավոք: Մովսես Հակոբյանը կամիկաձեի պես լռել էր՝ պարզ էր, որ ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ չի եղել հարձակման, հակառակ, որ տեսել է՝ Ադրբեջանը զինուժ է կուտակում շփման գծի ողջ երկայնքով, մեր դիրքերում եղել են միայն դիրքապահները՝ տաս-տասնհինգ զինվոր: Ժամանակ է պետք եղել զորաշարժի, երբ զինվորները կարողացել են առաջին գրոհը կասեցնել՝ որոշ դիրքեր զիջելով, բայց ճակատի գիծը պահելով, հայկական կողմը անցել է հակահարձակման: Ոչ մի նորություն չկա այս ամենում: Բայց երբ հաստատում է ԶՈՒ շտաբի պետի տեղակալը, սա արդեն դառնում է ոչ թե մտահանգում, այլ՝ տեղեկատվություն առաջին ձեռքից: Մոսկվան կասեցրել է հայկական բանակի առաջխաղացումը՝ Բաքվի խնդրանքով: Երևանը նույնիսկ ժամանակ չի ձգել՝ նախկին դիրքերը ամբողջությամբ վերականգնելու համար: Դա բացառված էր, որովհետև Մոսկվան պարտադրում էր՝ Բաքվի դեմքը փրկել էր պետք, գոնե մի 200-300 մետրանոց հաղթանակի դափնիներ էին պետք Իլհամ Հեյդարովիչին, այլապես հետո բանակցությունների ժամանակ չէր կարող հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար ներկայանալ, իսկ դա հիմնովին կփչացներ բանակցությունների բովանդաությունն ու ընթացքը:
Չի բացառվում, որ արդեն այսօր Շոյգուն զանգահարի Սեյրան Օհանյանին ու պահանջի Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը՝ ռազմական գաղտնիքներ հրապարակելու համար: Արդյունքը չկասկածեք:
Բայց հաստատ Սեյրան Օհանյանը Շոյգուին չի զանգահարի ու չի ասի՝ ձեր Ռոգոզինի կապերը քաշեք: Որովհետև Սեյրան Օհանյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդումները չի լսում՝ մեկ, երկրորդ՝ թերթեր չի կարդում, երրորդ՝ դուխը չի ների: Հետո ինչ, որ Ռոգոզինը բերանը բացում է ու մոռանում փակելու մասին՝ «Իմ Բաքու այցելությունից հետո դեմագոգիա է սկսվել այնտեղ ահավոր… չեմ ուզում մատնացույց անել, բայց մարդիկ իրենց լավ չպահեցին»: «Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված փսլինքներ, այն էլ՝ քարոզչական»: «ՌԴ-ի համար Հայաստանը ռազմավարական դաշնակից է, որի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ, բայց մեր ստրատեգիական գործընկերն է տարածաշրջանում, որի հետ մեզ շատ բան է կապում տնտեսական առումով, նաև մեծ է ադրբեջանական համայնքը ՌԴ-ում: Եվ նրանք մեզ վճարում են ռուսական զենքի դիմաց»: «Ձեզ թվում է, մյուսնե՞րն էլ կդադարեցնեն զենք մատակարարել: Երբ մենք գնանք այդտեղից, դադարենք լինել թե Հայաստանի, թե Ադրբեջանի ստրատեգիական գործընկերը, այնտեղ կհայտնվեն տղաներ, որոնք ավելի «հմտացած են» քաղաքականության մեջ, և նրանք այդտեղ իսկական մսաղաց կսարքեն՝ մեծ թվով զոհերով»: Տեսաք՝ ի՞նչ մարդասեր է Ռոգոզինը, հետաքրքիր է ի՞նչ տարբերություն ռուս-ադրբեջանական «մսաղացի» ու «տղաների» սարքելիք «մսաղացի» միջև: Սեյրան Օհանյանը Շոյգուին չի զանգահարի նաև այն պատճառով, որ Մոսկվայում վարչապետը կարող է հանդիպել Ռագոզինին ու Երևան հրավիրել՝ ամրապնդելու ռուս-հայկական ռազմական համագործակցությունը ու հետը նկարվելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Արամ Աբրահամյանը վաղուց պիտի արթնանար ու գրեր՝ ինչ այսօր է գրել, նույնիսկ եթե նրան կարող են բոլոր հեռուստաալիքներից հեռացնել՝ հաղորդումները փակելով՝ «Առավոտը» կթողնեին: Հետո էլ՝ որ Մադրիդն ու Մինսկը պետք է գրողի ծոցն ուղարկել, բոլորը գիտեն, բացի ՀՀ նախագահից, վարչապետից, արտաքին գործերի նախարարից, Աժ նախագահը գիտի, թե չգիտի, նշանակություն չունի:

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ