Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Զենքը պետք է ձեռք բերվի նաև որպես զսպման գործոն

Զենքը պետք է ձեռք բերվի նաև որպես զսպման գործոն
10.04.2016 | 00:20

Ռուսաստանը և Հայաստանի, և Ադրբեջանի համար գործընկեր-երկիր է հանդիսանում՝ այսպես է արձագանքել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցին, թե Ռուսաստանը շարունակելու՞ է սպառազինություն տրամադրել երկու կողմերին: «Մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերից: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Կսկսեն զենք գնել այլ երկրներից: Զենքի մահաբերության աստիճանը դրանից չի պակասի: Բայց միևնույն ժամանակ դա կարող է խախտել հավասարակշռությունը, որը գոյություն ունի: Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները: Եվ բոլորը հասկանում են՝ ինչպիսին է ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում: Ես համոզված չեմ, որ այլ երկրներից զենքի մատակարարների մուտքը այդ շուկա կթեթևացնի իրավիճակը: Կարծում եմ, ավելի շուտ իրավիճակը էլ ավելի կբարդանա», - «Ռոսիա-1» հեռուստաալիքին հարցազրույցում ասել է Մեդվեդևը: «Ես կարծում եմ, որ զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն այն երբևէ օգտագործելու նպատակով, այլ նաև, որպեսզի զսպման գործոն հանդիսանա: Եվ հակամարտության բոլոր կողմերը պետք է դիտարկեն սա»: ՌԴ վարչապետը ընդգծել է, որ կարևոր է ապագա սերունդներին փոխանցել ոչ թե սառեցված կոնֆլիկտ, այլ լուծված՝ ընդգծելով. «Կոնֆլիկտը սառեցված վիճակում պահպանելու, այսինքն՝ այն արագ լուծելուց հրաժարվելու և մարդկային կյանքի արժեքի միջև ես ընտրում եմ երկրորդը: Այսինքն՝ ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որը կա, քան արյուն հեղվի»:
Բաքվում անցկացված հարցազրույցում Մեդվեդևը չի բացառել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա «թուրքական գործոնի ազդեցության առկայությունը»: Նրա խոսքով, կան մի շարք ուժեր, որոնք հետևում են ղարաբաղյան հակամարտության հետևանքներին: «Ես չեմ բացառում, որ գոյություն ունեն գործոններ, որոնք դրսից ազդեցություն են թողնում այդ հակամարտության վրա: Դուք ասացիք թուրքական գործոնը, գուցե այն գոյություն ունի, առնվազն այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը», - ասել է ՌԴ վարչապետը: Մեդվեդևի կարծիքով, Անկարայի հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել. «Փոխանակ հանգստանալու կոչեր հնչեցնեն, ասեն՝ եկեք կրկին վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, եկեք կրկին սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք կրակոցները, տրվել են որոշակի գնահատականներ: Ինչի՞ համար: Որ կրակի վրա յուղ լցնե՞ն»:

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ