Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Դրոն-կամիկաձեն առաջին անգամ, հնարավոր է, օգտագործել է Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ. Telegraph

Դրոն-կամիկաձեն առաջին անգամ, հնարավոր է, օգտագործել է Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ. Telegraph
09.04.2016 | 13:23

Անօդաչու-ինքնասպանը, հնարավոր է, առաջին անգամ օգտագործվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին մարտերի ընթացքում՝ գրում է բրիտանական Telegraph-ը: Ենթադրվում է, որ ադրբեջանական ուժերն իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր են օգտագործել: Այս թափառող հրթիռը կարող է 6 ժամ շարունակ թռչել՝ թիրախ փնտրելով: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, անօդաչուն մխրճվել է ավտոբուսի մեջ՝ 7 մարդու կյանք խլելով: Հարվածի մասին առաջինը հաղորդեց Washington Post-ը: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծաբան Ջոզեֆ Դեմփսիի խոսքով, այն կարող էր Harop ինքնաթիռ լինել: Ադրբեջանամետ խմբի կողմից Youtube-ում հրապարակված տեսանյութում պատկերված է անօդաչուն՝ օդում: Դրանից հետո այն անհետանում է լեռների հետևում: Պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանից բացի, այս անօդաչուներն օգտագործում են Իսրայելն ու Հնդկաստանը:

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ