Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները

Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները
09.04.2016 | 13:21

ԼՂ-ում ապրիլի 1-ին հրադադարի խախտումից ի վեր, թե հայկական և թե ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ: Հակամարտության թեման քննարկելիս՝ բազմիցս խոսվում է լարված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի շահերի, դերի և իհարկե՝ հակամարտող կողմերի զինամթերքի հիմնական մատակարար լինելու մասին:
«Ամերիկայի ձայն»–ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Իսրայելի Բար-Իլան Համալսարանի Բեգին-Սադաթ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնից Ալեքսանդր Մուրինսոնը ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր դերի հավակնություններ ունի և փորձում է հստակեցնել ԼՂ-ում հայկական ուժերի իր դիրքորոշումը: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից զինամթերքի ձեռք բերման աղբյուրներին: «Ռուսաստանը զենք է վաճառում երկու հակամարտող երկրներին, տարբերությունն այն է, որ Ադրբեջանը շուկայական գներով է ձեռք բերում զինամթերքը, ինչի համար ծախսել է 2 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ է վերցրել նմանատիպ ռազմական զենքեր գնելու նպատակով: Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները և դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին: Թեև Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որևէ կողմի, ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի»:
Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նույնպես անդրադարձել է Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու թեմային: «Մենք կոչ էինք արել բոլոր երկրներին, ոչ միայն Մինսկի համանախագահող երկրներին, այլև ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանին զենք չվաճառել: Քանի որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պարզ ասում էր, թե ինչ էր մտադիր անել այդ զենքի հետ: Մենք շարունակելու ենք մեր կոչերը և հույս ունենք, որ այդ կոչերը ավելի ընկալելի կդառնան, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է և շատ հեշտ կարող է բերել աղետի և մեծ ողբերգության»:
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքը նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ հակամարտող կողմերին զենք վաճառելուց հրաժարվել:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ