Այսօր ողջ աշխարհը կարդաց հայի հերթական ֆենոմենալ արարքի մասին. «Մարտակերտի վրա թռչող անօդաչու սարքը հովիվն է խփել իր որսորդական հրացանով՝ հստակ վերլուծելով, որ եթե մերը լիներ՝ Մարտակերտի վրայով չէր պտտվի ռազմական գործողությունների թեժ պահին ու կրակել է, այո-այո, որսորդական հրացանով: Իսրայելում արտադրել, մեջը լիքը գիտություն դրել, բերել - հասցրել են Ադրբեջան, իսկ էս հովիվը, կոշտ ու կոպիտ, աննրբանկատ մարդ, բռնել, որսորդական հրացանով վայր է գցել»:
Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆ