Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ անհնար է քրդական խնդրի կարգավորման գործընթացի խաղաղ կարգավորումը և բանակցությունները Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (ՔԱԿ): «Մենք նրանց առաջարկել ենք ապրել խաղաղությամբ, հայտարարել ենք քրդական խնդրի կարգավորման խաղաղ գործընթաց, իսկ նրանք մեզ խաբել են: Չի կարելի հավատալ նրանց ոչ մի բառին: Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելու թեմաներ չկան: Կա միայն երկու տարբերակ նրանց համար, ովքեր պայթեցնում են ականապատված մեքենան և սպանում են մեր քաղաքացիներին` կամ նրանք հանձնվում են, կամ պետք է ոչնչացվեն: Թուրքիան կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը այնքան, քանի դեռ չի վերացվել վերջին սպառնալիքը, չի ոչնչացվի վերջին ահաբեկիչը, վերջին զենքը վայր չի դրվել»,- հայտարարել է Էրդողանը երկուշաբթի օրը Անկարայում ելույթ ունենալով Կարմիր մահիկի համագումարում: