Ռուսաստանը պատրաստ է ապասառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ Անկարան ընդունի ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման մեջ իր մեղքը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Ռուս-թուրքական հարաբերությունները ավելի լավը ցանկանալու տեղ են թողնում: Հարաբերությունների սառեցումը մեր մեղքով չի եղել»,-ասել է նա։ Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապասառեցնել կոնֆլիկտը, եթե Թուրքիայի ղեկավարությունը խոստովանի, որ պատասխանատու է Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման համար, սակայն թուրքական կողմը դեռ «անգամ ակնարկներ չի անում»։ Մատվիենկոն նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որն արգելափակում է քրդերի մասնակցությունը Ժնևում սիրիական բանակցություններին: Ռուս պաշտոնյայի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ այսօր «թուրք գործիչների մի մասը երբեմնի հզոր Օսմանյան կայսրության ազդեցության տակ է»։