Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ին կտա 5 ռազմանավ

Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ին կտա 5 ռազմանավ
10.02.2016 | 13:32

Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ին կուժեղացնի 5 ռազմանավով՝ գրում է Independent-ը։
Ռազմանավերի թվում է թագավորական ռազմածովային ուժերի HMS Iron Duke նավը։ Նավերը ծառայության կանցնեն Բալթիկ, Հյուսիսային և Միջերկրական ծովերում, Հյուսիսային Ատլանտիկայում։ Նավերի վրա ծառայության կուղարկվի 530 մարդ։ «ՆԱՏՕ-ում մեր ընդլայնումը հզոր ազդանշան է մեր թշնամիներին, որ մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած սպառնալիքի և պաշտպանել մեր դաշնակիցներին։ 2016-ին հատուկ ուշադրություն կդարձվի Բալթյան տարածաշրջանին»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ