Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սեյրան Օհանյան. Կա երկու սրբություն՝ Հայոց բանակի հրամանատարությունը և նրանց ենթակա զինվորները

Սեյրան Օհանյան. Կա երկու սրբություն՝ Հայոց բանակի հրամանատարությունը և նրանց ենթակա զինվորները
28.01.2016 | 11:28

Մեր հերոսների կյանքն է, որ փրկում է ժողովրդի արժանապատվությունը և բանակի պատիվը, նրանցից շատերի կյանքի շնորհիվ է, որ Հայոց բանակը կարողանում է պաշտպանել երկիրը և զսպել հակառակորդին՝ նախագահական նստավայրում կայացած պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «ՈՒզում եմ այս պահից օգտվելով ասել, որ խոնարհվում ենք բոլորի առջև՝ անուն առ անուն, յուրաքանչյուր ընտանիքի վիշտը սփոփում է միայն զոհվածի արժանապատվությունը, հասարակության կողմից ցավը կիսելը և ժամանակը։ Բայց օգտվելով այս պահից՝ ուզում եմ, որ մեր զոհված անմահ ազատամարտիկների ծնողներն իմանան՝ իրենց որդիները հերոսներ են, և առաջին իսկ րոպեից մենք պետք է հպարտություն ապրենք նրանց սխրանքի համար»,-ասաց նա։ Սեյրան Օհանյանը խնդրեց մատնացույց անել մի ժամանակահատված, երբ հայ ժողովուրդը հեշտությամբ է ապրել։
«Միշտ էլ տարբեր հարվածներից գոտեպնդված հաղթանակով ենք դուրս եկել: Եվ կարծում եմ, որ այսօր էլ պետք է հաղթանակով գոտեպնդվենք, քանի որ առանց դրա այս դժվարին պայմաններում մենք չենք կարող մեր ժողովրդի ապագան կերտել: Եթե լինեն փորձություններ, իսկ ես վստահ եմ, որ կլինեն, քանի որ մենք գործ ունենք մի այնպիսի հարևանի հետ, որը մարդկային լեզուն շատ դեպքերում չի հասկանում, փորձություններից դուրս գալու համար կան երկու սրբություններ, որոնց ուժին պետք է ապավինենք՝ Հայոց բանակի հրամանատարությունը և նրանց ենթակա զինվորները»,-նշեց նախարարը:

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ