Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Զվարթնոցը» ռազմավարական նշանակություն ունի. մեր ճանապարհի դարպասը ոչնչացնում ենք»

 «Զվարթնոցը» ռազմավարական նշանակություն ունի. մեր ճանապարհի դարպասը ոչնչացնում ենք»
18.01.2016 | 15:25

««Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու վերաբերյալ հանրային խորհրդում բազմիցս խոսվել է: Տպավորություն է, որ, չգիտես ինչու, Արթուր Թարխանյանի կառույցների նկատմամբ որոշ ուժեր հետապնդում են սկսել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ- ՂԱԶԱՐՅԱՆԸ : Կառույցի սեյսմակայունության խնդրին անդրադառնալով՝ ասաց. «Սեյսմիկ խնդիրները լուծված են, հարցրեք ճարտարապետներին: Կառույցի սալերը քանդում էին, որ հասցնեն վթարային վիճակի, հետո ասեն՝ քանդում ենք: Արթուր Թարխանյանի նախագծով կառուցված Երիտասարդական պալատն էլ քանդեցին, դարձրին ավազահանք, տեղը ոչինչ չեն կառուցել: Վաղը Եղեռնի հուշարձանն էլ կքանդեն, «Ռոսիա» կինոթատրոնն էլ»: Գրողը նշեց, որ ուղղաթիռով նկարահանում անելիս՝ Երիտասարդական պալատի շենքով Երևանը ճանաչվում էր: Նրա բնորոշմամբ՝ «Զվարթոնցը» նույնպես հասցեական կառույց է, ռազմավարական նշանակություն ունի, մեր ճանապարհի դարպասը ոչնչացնում ենք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ