Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Մերկելի զինակիցները խնդրում են փոխել միգրացիոն քաղաքականությունը

Մերկելի զինակիցները խնդրում են փոխել միգրացիոն քաղաքականությունը
16.01.2016 | 11:46

Գերմանիայի Բունդեստագում Անգելա Մերկելի գլխավորած կոնսերվատիվ բլոկի Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական դաշինքի պատգամավորները կառավարության ղեկավարին կոչ են անում փոխել միգրացիոն քաղաքականությունը: Իրենց խնդրանքը նրանք նամակով ներկայացրել են կանցլերին՝ գրում է Rheinische Post-ը: «Նկատի ունենալով վերջին ամիսների իրադարձությունները` մենք չենք կարող ուղղակի խոսել ինչ-որ լուրջ փորձության մասին: Մեր երկրի առջև բարձր պահանջներ են դրված, ղեկավարվելով մարդասիրական պատկերացումներով՝ մենք անհրաժեշտ ենք համարում անհապաղ փոխել փախստականների ընդունման ներկայիս պրակտիկան և վերադառնալ գործող օրենքի խիստ կիրառմանը»,- ասվում է նամակում:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ