ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բեն Թիսդեյլը հաստատել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ոչնչացրել են ԻՊ-ի ֆինանսական կենտրոնը, գրում է Reuters-ը: Նա հայտնել է, որ գրոհայիններն օգտագործել են կառույցը միջոցներն ահաբեկչական գործունեության նպատակով բաշխելու համար: CNN-ը մինչ այդ հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է ԻՊ-ի գրոհայինների ֆինանսական կենտրոնը, որը գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքում: