Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան

Պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան
10.01.2016 | 12:53

Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր քննությունը, որ բանակի ղեկավարության և հրամանատարության հետևողական աշխատանքի, հայ զինվորների բարեխիղճ ծառայության և հասարակության միակամ աջակցության արդյունք է: Պաշտպանության նախարարը ասել է, որ զորակոչ առ զորակոչ արվում է հնարավորը՝ համապետական նշանակության կարևոր գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու, զորակոչի թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ: Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով: Սեյրան Օհանյանը տղաներին հորդորել է գիտակցաբար մոտենալ զինվորական ծառայությանը, լսել հրամանատարներին և անվերապահ կատարել նրանց ցուցումները, քանի որ դա է հայրենյաց պաշտպանի մասնագիտությանը վարժ տիրապետելու և արժանապատվորեն ծառայելու գլխավոր բաղադրիչը:
Հաշվի առնելով այս օրերի եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձեռնարկվել են բոլոր միջոցառումները՝ նորակոչիկների տեղափոխումը զորամասեր անվտանգ իրականացնելու նպատակով:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ