Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանների ընտանիքներին

Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանների ընտանիքներին
04.01.2016 | 20:31

2016 թ. հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների: Ազատ Ասոյանի նորածին եղբայրը՝ Նարեկը ծնվել է 2015թ. հուլիսի 7-ին: Արթուր Առաքելյանի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը ևս շուտով կմայրանա և Արթուրի ծնողները որոշել են, որ նորածին որդին ևս պարտադիր պետք է ծառայի բանակում: «Մարդը ֆիզիկապես կարող է հաշմանդամ լինել, բայց հոգեպես հաշմված լինելու իրավունք չունի». սա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բանաձևն է, որով էլ այսօր ապրում է Սարգիս Ստեփանյանը: Նա պատրաստվում է ծառայողական աստիճանով վեր բարձրանալ, առաջիկայում կամենում է սովորել ռազմական ակադեմիայում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զոհված զինվորների ծնողների հետ խոսելիս նշեց. «Մեզ սխալվելու իրավունքից զրկել են այն քաջերը, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, անմահացան՝ ձուլվելով հավերժին: Հերոսներ են նաև հայ առյուծասիրտ մայրերը: Մեր հայրենիքը նրանց կրծքից, սիրուց և որդիների թափված արյունից է սկսվում: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և ուսուցանում են հայրենասեր մայրերը: Ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում, որոնք ընդունելով իրենց որդիների զոհաբերումը, անկոտրում կամքով դիմակայում են փորձություններին: Իրոք որ մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ