ԱՄՆ-ի Միջազգային հարաբերությունների խորհուրդը հազար ամերիկացու հարցում է արել, թե որոնք են, իրենց կարծիքով, հիմնական մարտահրավերները, որոնց աշխարհը բախվելու է և կազմել է 30 կետից ցանկ՝ գրում է Ջոն Հոլը Independent-ում: Ամերիկացիներին չափազանց տագնապեցնում են իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ ցուցակը գլխավորող 11 պրոբլեմներից 7-ը վերաբերում են այդ տարածաշրջաններին: Զարմանալի չէ, որ սիրիական պատերազմը համարում են 2016-ի գլխավոր մարտահրավեր համաշխարհային անվտանգությանը՝ հիմնականում ԻՊ-ի մասնակցության պատճառով: Ամերիկացիներին տագնապեցնում է նաև անկայունությունը Լիբիայում, Թուրքիայում, Աֆղանստանում, Իրաքում, Պակիստանում, Լիբանանում, Եմենում, Նիգերիայոմ, նաև՝ Իսրայելի ու Պաղեստինի, Ռուսաստանի ու ՈՒկրաինայի միջև աճող լարվածությունը: Նրանք շատ ավելի քիչ են զգուշանում Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից: Հարցվածները հնարավոր են համարել զինված բախումը Չինաստանի ու Ճապոնիայի միջև Հարավ-Չինական ծովում և քրեական բռնությունների աճը Մեքսիկայում՝ որակելով ավելի մեծ վտանգ համաշխարհային անվտանգության համար: Երկրորդ մակարդակի վտանգների մեջ ՈՒկրաինայի ճգնաժամը 4-րդ տեղում է, իսկ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը՝ 10-րդ: ՌԴ-ում էքստրեմիզմի սրումը երրորդ մակարդակի վտանգների մեջ է:
Ջոն ՀՈԼ, Independent
Հ.Գ. Հրապարակման մեջ, ցավոք, ոչ բոլոր մակարդակներն ու ոչ բոլոր վտանգներն են թվարկված, և, ինչպես տեսնում եք, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի անունները հիշատակված չեն: Մի կողմից լավ է, մյուս կողմից՝ եթե վտանգ չեն տեսնում, ուրեմն հարցով չեն էլ զբաղվում: Հավանաբար, հարցման մասնակցած հազար ամերիկացիների մեջ չեն եղել հայեր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ