Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Թուրքական կործանիչները հարվածել են Իրաքին

Թուրքական կործանիչները հարվածել են Իրաքին
10.12.2015 | 10:59

Թուրքական կործանիչները խախտել են Իրաքի օդային տարածքը և ռմբակոծել են Իրաքի սահմանամերձ տարածքները՝ հայտնել է Իրանի Fars գործակալությունը: «Թուրքական կործանիչները չորեքշաբթի խախտել են Իրաքի օդային տարածքը և ռմբակոծել են Թուրքիայի հետ սահմանակից Իրաքի տարածքները Դահուկ շրջանի Ալ-Իմադիյի շրջակայքում: Ականատեսների վկայությամբ՝ ավելի քան կես ժամ տևած ավիահարվածները ուղղվել են թուրքական Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Դեյրլուկ և Շիլաջի շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ: Երեքշաբթի, ուշ երեկոյան թուրքական կործանիչները ռմբակոծել են ՔԱԿ-ի բազան Իրաքյան Քրդստանի Կանդիլ լեռնային շրջանում:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ