«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Վերածվում ենք զինվորական «պոլիգոնի՞»

Վերածվում ենք զինվորական «պոլիգոնի՞»
04.12.2015 | 01:34

Հայաստանյան և ռուսական մամուլում օրերս շրջանառվեց այն լուրը, թե Վլադիմիր Պուտինը ՀՕՊ համակարգին զուգահեռ կարգադրել է ռուսական 58-րդ բանակի յոթ հազար զինվորների, ինչպես նաև Սու-400 համակարգեր տեղափոխել Հայաստանի սահման` ծառայություն իրականացնելու: Իրավասու մարմինները որևէ կերպ չպատասխանեցին մեր հարցին` իսկապե՞ս այդպես է, թե՞ ոչ: Սակայն ի պատասխան հարցին՝ իսկ ո՞վ է «պահելու» նրանց, եթե այդպես լինի, դարձյա՞լ Հայաստանը, ինչպես 102-րդ ռազմաբազայի դեպքում, ասացին, որ եթե ռուսական բանակի 58-րդ կորպուսը գա Հայաստան, ապա ծախսերն անշուշտ կհոգա Ռուսաստանը։ Նաև հավելեցին՝ «Հայաստանը 102-րդ բազային միայն տարածք տրամադրելու և նրա կոմունալ հարցերն է հոգում, ընդ որում, հաշվի առեք, որ երբ նպատակ կար ստեղծելու 102-րդ ռազմաբազան Հայաստանում, Ռուսաստանում դեֆոլտ էր, և Ռուսաստանը չէր ցանկանում այն ստեղծել, որովհետև գումար չուներ դրա համար: Վազգեն Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը մի քանի անգամ եղան Մոսկվայում, հանդիպեցին Գրաչովի հետ, մյուսներին` համոզելու, որ այդ բազան այնուհանդերձ լինի Հայաստանում: Վերջը կարողացել էին համոզել: Հիշեք, որ պատերազմի ժամանակ 102-րդը միանգամից դառնում է դիվիզիա»,- ասաց գործընթացների մանրամասներին տիրապետող մեր զրուցակիցը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ