Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սարսափահար քաղաքը՝ Բրյուսել

Սարսափահար քաղաքը՝ Բրյուսել
26.11.2015 | 12:20

Ահաբեկիչներն այսօր հասել են իրենց նպատակին։ Բրյուսելում ոչինչ առաջվանը չէ։ Բնականոն կյանքը կանգ է առել։ Արդեն երեք օր է՝ կառավարությունը երկրում ահաբեկչության սպառնալիքի բարձրագույն մակարդակ է սահմանել։ Այստեղ՝ Բելգիայում՝ Եվրոպայի սրտում, ամենուր զգացվում է ահաբեկչության շունչը։ Այն շոշափվում է ամենուր։ Վախի մթնոլորտը հենց այն էր, ինչին ձգտում էին ահաբեկիչները. մեր առօրյա կյանքում գերիշխող է դարձել սարսափի զգացողությունը՝ Tagesspiegel-ում գրում է Բրյուսելի ռադիոկայանի թղթակից Բետինա Մայերը։ Լրագրողը, շրջելով սարսափահար քաղաքում, պատմում է իր տպավորությունները։ «Երեխաներն ու ուսանողները չեն կարող դպրոց գնալ, թանգարանի այցելուները մնացել են փակ դռների առաջ կանգնած, մետրոն չի գործում, փողոցներում լարված լռություն է։ Բոլոր աշխարհիկ միջոցառումները չեղյալ են հայտարարվել»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ իշխանությունները ավելորդ տագնապ և լարվածություն են սերմանում բնակչության մեջ։
«Քաղաքական գործիչները պետք է օրինակ ծառայեն։ Վարչապետ Շառլ Միշելի ելույթը վառ օրինակ է, թե ինչպես չի կարելի վարվել։ Քար կտրած դեմքով նա հայտարարեց, թե ահաբեկիչները նախկինի պես Բրյուսելում և Փարիզում պայթյուններ են պլանավորում: Հույսի ոչ մի նշույլ մարդկանց սրտում նրա ելույթը չթողեց, ինչը առաջ բերեց բնական արձագանք. փողոցում փորձում ես սուրճ խմել, իսկ շուրջբոլորը զինված ոստիկաններ են, որոնք ամեն անգամ լարվում են, երբ կողքով արտաքինից արաբի նման մարդ է անցնում։ Հրացանները պահելով մորուքավոր մարդու վրա՝ ստիպում են դատարկել պայուսակը, որի մեջ կասկածելի ոչինչ չի լինում. կեղծ տագնապ էրս... Հետո նորից նույնը, մինչև հաջորդ կասկածելի անցորդը և այդպես շարունակ։ Նախկինում ազատ ելումուտ ունեցող խանութների առաջ հաստավիզ մի աշխատակից է կանգնած, որը ոտքից գլուխ զննում է ներս մտնող ցանկացած հաճախորդի։ Իսկ խանութի ներսում ռադիոյով ահաբեկչության մասին հաղորդում է հեռարձակվում։

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ