ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Սերգեյ Լավրով. «Այդ քայլը անպատասխան չի մնա»

Սերգեյ Լավրով. «Այդ քայլը անպատասխան չի մնա»
26.11.2015 | 11:46

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Ըստ ՌԴ արտգործնախարարության կայքի՝ Սերգեյ Լավրովն ասել է, թե խփելով Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնող ռուսական օդանավը, Թուրքիայի ղեկավարությունը կանգնել է «Իսլամական պետության» կողքին: Նա ասել է, թե դատելով ամեն ինչից, դա դիտավորյալ և նախօրոք պլանավորված գործողություն էր, որը հետապնդում է որոշակի նպատակներ: Լավրովն ընդգծել է, որ այդ քայլը լուրջ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և անպատասխան չի մնա:
Թուրքիայի նոր ձևավորված կառավարությունում արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակված Մևլութ Չավուշօղլուն ցավակցություն և ափսոսանք է հայտնել ռուս օդաչուի զոհվելու կապակցությամբ: Նա փորձել է արդարացնել թուրքական օդուժի գործողությունները: Չավուշօղլուն ասել է, թե կարևոր է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը և կապերը:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ