Բեյրութի հարավային շրջանում երկու պայթյունների հետևանքով 43 մարդ է զոհվել, ևս 239-ը վիրավորվել է։ Պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Նրանցից մեկը, որ ողջ է մնացել, քննիչներին հայտնել է, որ հավաքագրված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, փոխանցում են Լիբանանի անվտանգության մարմինները:
Սոցցանցերում շրջանառվում է «Իսլամական պետության» անունից տարածված մի հայտարարություն, որում խմբավորումը ստանձնում է Բեյրութի ահաբեկչությունը: